480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Սպորտի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարարին
16:25
17 Ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Արմեն Գրիգորյանին։

«Մենք գիտակցում ենք, որ սա պարտականություն է, սակայն, մյուս կողմից, սա բացառիկ հնարավորություն է սեփական ազգին ծառայելու»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտը կարևոր նշանակություն ունի, և եթե այս ոլորտում հաջողություններ արձանագրվեն, ապա հասարակության տրամադրությունը էապես կփոխվի։

«Ընդունակ և տաղանդավոր երիտասարդը լինելու է մեր կարևոր քաղաքացին, և մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ զարգացած երկրների համեմատ, հայ երիտասարդության ներգրավվածությունը սպորտում բավական ցածր մակարդակի վրա է, ընդ որում, շատերը ծխում են և չեն հետևում իրենց առողջությանը։

«Հարկավոր է հասարակությունում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի երիտասարդ մարդիկ իրենց կյանքը չպատկերացնեն առանց սպորտի»,- ասաց նա։

Վարաչպետը վստահություն հայտնեց, որ Արմեն Գրիգորյանը և նախարարության աշխատակազմը կարող են լուծել առաջադրանքները։

Իր հերթին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն իր առջև լուրջ խնդիրներ է դրել, որոնց լուծման ուղղությամբ աշխատում է  շուրջ մեկ տարի։

Նրա խոսքով, վարչապետի կողմից թվարկված հարցերը գտնվում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում։

Մասնավորապես, Գրիգորյանը նշեց, որ հայ սպորտսմեններն ակտիվորեն պատրաստվում են Պեկինի օլիմպիական խաղերին, որոնք տեղի կուեննան  այս տարվա  օգոստոսին։

Նախարարը նաև նշեց, որ երիտասարդության հարցերը ընդգրկված են կառավարության 2008-2012թթ. ռազմավարական ծրագրում։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ հինգ տարվա ընթացքում նախարարությունը կկարողանա իրականացնել կառավարության ծրագիրը՝ իր ամսով և քայլ առաջ անել սպորտի և երիտասարդության ոլորտում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: