480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տրանսպորտային միջոցների շուրջ 40-47 տոկոսը որպես վառելիք բնական գազ է օգտագործում. «ՀայՌուսգազարդ»
13:18
17 Ապրիլի 2008

Հայաստանի տրանսպորտային միջոցների շուրջ 40-47 տոկոսը որպես վառելիք բնական գազ է օգտագործում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ,   գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքերով, աշխարհում Հայաստանը առաջատար երկիր է՝ շարժիչների համար բնական գազը որպես վառելանյութ օգտագործելու ծավալներով։

«Այս կապակցությամբ, ընկերության գնահատականների համաձայն, Հայաստանի տրանսպորտային բնագավառի տարեկան տնտեսումը կազմում է շուրջ 180-200 մլն դոլար», - ասաց Կարապետյանը։

Միաժամանակ նա նշեց, որ բնակչության գազիֆիկացման մակարդակով՝ շուրջ 89,6 տոկոս, ինչպես նաև տեխնիկական նորարարությունների կիրառման  աստիճանով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ և Եվրոպայի երկրների շրջանում, այլև աշխարհում։

«Այլ էներգակիրներից բնական գազին անցնելու կապակցությամբ բնակչության կողմից տարեկան տնտեսումը կազմում է 250-300 մլն դոլար», - ասաց Կարապետյանը։

«ՀայՌուսգազարդի» տվյալների համաձայն, Հայաստանում հեղուկ գազի տարեկան օգտագործումը կազմում է 58,5 մլն խորանարդ մետր, ինչը թույլ է տալիս օրական լիցքավորել 2750 ավտոմեքենա։

Հայաստանի տարածքում 2008թ. ապրիլի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ձեռնարկության «Ավտոգազ» ՍՊԸ-ի կողմից շահագործվում են 9 ավտոգազալիցքավորման ճնշակային կայաններ։

Ներկայումս հանրապետությունում գրանցված են 60 հազարից ավելի տեխնիկապես լավ վիճակում գտնվող գազաբալոնային ավտոմեքենաներ, որոնք պարբերաբար լիցքավորվում են «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃ կայաններում:

Հաշվի առնելով գործող ԱԳԼՃԿ-ների ցանցի արտադրական հզորությունները գազաբալոնային ավտոմեքենաների պարկը կարող է համալրվել տարեկան մինչև 10 տոկոսով:

Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են 207 ԱԳԼՃ կայաններ, որից 9 շահագործվում են «Ավտոգազ» ՍՊԸ-ի կողմից: ԱԳԼՃԿ –ների կողմից սպառված գազի ծավալները վերջին տարիներին 28.8 մլն խ.մ-ից (2001թ.) հասել է 285.6 մլն խորանարդ մետրի:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։  Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: