478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Վիլյամ Սարոյանի կենսամատենագրության սկավառակի շնորհանդեսը
12:56
17 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ) հինգշաբթի տեղի է ունեցել հանրահայտ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի կենսամատենագրության էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը։ Այն տեղի է ունեցել Յոթերորդ ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում։

«2008-ը հայտարարված է Սարոյանական տարի, և մեր բաժինը որոշել է նշել հռչակավոր գրողի 100-ամյակը», - միջոցառման ժամանակ ասաց ՀԱԳ մատենագրության և գիտական հետազոտությունների բաժնի էլեկտրոնային ընթերցասրահի պատասխանատու Շողիկ Ոսկանյանը։

Նրա խոսքերով, էլեկտրոնային կրիչի վրա զետեղված են գրողի կենսագրությունը, նրա ելույթները մամուլում, ինչպես նաև ժամանակակիցների հուշերը։

Բացի այդ, սկավառակում ընդգրկված են Սարոյանի մի շարք ստեղծագործությունները, նրա լուսանկարները, որոնք, Ոսկանյանի կարծիքով, կհետաքրքրեն ընթերցողին։

«Ես կարծում եմ, որ Սարոյանի ստեղծագործությունները չունեն տարիքային սահմանափակումներ և նախատեսված են յուրաքանչյուր ընթերցողի համար, այնպես որ մեր էլեկտրոնային տարբերակը տեղեկատվության օգտակար աղբյուր կդառնա», - ավելացրեց նա։

Միաժամանակ Ոսկանյանը տեղեկացրեց, որ հետագայում սկավառակից բոլոր էլեկտրոնային նյութերը լույս կտեսնեն առանձին գրքով։

Մինչև ապրիլի 21-ն ընթանալիք Յոթերորդ ազգային գրադարանային շաբաթի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայկական գրադարանային ասոցիացիան։

«Սարոյանական տարին» արդեն մեկնարկել է ինչպես Հայաստանում, այնպես էլ գրողի հայրենի քաղաքում՝ Ֆրեզնոյում։

Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ գաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։ MGM կինոստուդիան գնել է «Մարդկային կատակերգություն» վեպը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: