+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը կարևոր է համարում բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի ակտիվացումը
19:33
16 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր է համարում բարեկամ երկրերի հետ տնտեսական կապերի ակտիվացումը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահը հայտարարել է չորեքշաբթի՝ ԱԳՆ աշխատակիցներին արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար Էդվարդ Նալբանդյանին ներկայացնելու ժամանակ։

«Ես արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից եմ համարում բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի ակտիվացումը, մարդասիրական համագործակցության զարգացումը, ներքին տեղեկատվական և քարոզչական դաշտում աշխատանքի ակտիվացումը, ինչպես նաև արտասահմանյան երկրներում Հայաստանի մշակութային ժառանգության արժանավայել ներկայացնելը»,-ասաց երկրի ղեկավարը։

Նրա խոսքերով, հայ դիվանագետներն իրենց ակտիվ աշխատանքով պետք է աջակցեն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը և նոր բարեկամական հարաբերությունների հաստատմանը։

Սարգսյանը կարևորեց նաև Սփյուռքի հետ աշխատանքը։ «Չնայած առանձին կառույցի առկայությանը, սփյուռքի մեր հայրենակիցները կզգան մեր հոգատարությունը նաև ձեր շնորհիվ։ Հայապահպանության խնդիրը առաջին հերթին Հայաստանինն է, և մենք պետք է նախաձեռնող լինենք և պատասխանատվություն կրենք այդ քաղաքականության համար»,- ասաց նախագահը։

Երկրի ղեկավարը նշեց, որ երկրի քաղաքականության օրակարգում շարունակում է մնալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը։-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: