486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և եվրոպացի փորձագետները համաձայնության են եկել՝ հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունների վիճելի փաթեթի շուրջ
19:19
16 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները համաձայնության են եկել՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների շուրջ, չորեքշաբթի հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը, որն ուղղված էր մարտի 1-2-ի իրադարձությունների կրկնությունը թույլ չտալուն։ Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելմանը,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտն ու Նիլ Ջարմանը Երևանում, Ազգային ժողովում  ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ՀՀ նախագահի օգնական Գևոր‎գ Մհերյանի հետ քննարկումների ժամանակ իրենց եզրակացությունում առաջարկեցին շարունակել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ չորս հիմնական խնդիրների լրամշակումը։

Որպես այդպիսիք, մասնավորապես, նշվել էին՝ զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերի հստակեցումը, իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետների հստակեցումը, ինքնաբուխ միջոցառումների անցկացման համար պայմանների սահմանումը:

Քննարկումների արդյունքում հաջողվեց հասնել լիակատար համաձայնության բոլոր չորս խնդիրների առնչությամբ, որ փորձագետներն արձանագրել էին իրենց եզրակացությունում: Կազմվել է հուշագիր՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ։

Ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ինչպես նշվում է հաղորդագորւթյունում, կմշակվի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծ  և կուղարկվի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին մինչև ապրիլի 25-ը: Փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի և կընդունվի խորհրդարանում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, նախագիծը շրջանառության մեջ կդրվի և կտեղակայվի նաև Ազգային ժողովի կայքում, մատչելի կլինի քաղաքացիական հասարակության համար։

Դրա հետ մեկտեղ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի նախագահական ընտրությունների առնչությամբ դիտորդական առաքելությունների և տարբեր կազմակերպությունների առաջարկությունները և դիտողությունները Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև օրենքների բարելավման հետ կապված:

Քննարկումների արդյունքում մշակված օրինագծերը հետագայում կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Նաև վանս է հասցվել մասնավոր և պետական օբյեկտների։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։