478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը մարտի 1-ի դեպքերից պետք է դասեր քաղի. նախագահ
18:35
16 Ապրիլի 2008

Հայաստանի ոստիկանությունը պետք է դասեր քաղի մարտի 1-ի իրադարձություններից  և պատվով դուրս գա այս փորձությունից, ասված է Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

«Մարտի 1-ի իրադարձությունները փորձություն էին մեր ողջ երկրի ու ժողովրդի, մասնավորապես, ոստիկանության համար»,-ասված է չորեքշաբթի նախագահի մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ուղերձում:

Ընդդիմության անցկացրած երկարատև հանրահավաքները, որոնցով նրանք  բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, մարտի 1-ին  վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց երկու ոստիկան և ութ քաղաքացի։

«Հայաստանի համակողմանի և արագ զարգացումը մեծապես կախված է նաև այն հանգամանքից, թե դուք ինչպես կկատարեք ձեր պարտականությունները, թե ինչ մասնագիտական մակարդակով կլուծեք ձեր առջև դրված խնդիրները: Գաղտնիք չէ, որ ոստիկանության գործողությունները հաճախ ունենում են հասարակական լայն և սուր արձագանք»,- ասված է ուղերձում:

Նախագահն իր շնորհավորական ուղերձում նշել է նաև, որ քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաև հասարակական կարգի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ:

Նախագահի խոսքերով, այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է  հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին համապատասխանեցնելու և կոռուպցիոն երևույթները վերացնելու ուղղություններով:

Ուղերձում նշված է նաև, որ Հայաստանի իշխանությունները բարելավելու են ոստիկանության աշխատողների սոցիալական վիճակը, ներառյալ՝ աշխատավարձերի բարձրացումը, քայլեր են ձեռնարկվելու աշխատանքային պայմանները, այդ թվում՝ տեխնիկական վերազինումը արդիականացնելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկնում է Հայաստանում ներքին գործերի մարմինների ձևավորման 90-րդ տարեդարձի հետ: Ես հատուկ ցանկանում եմ շնորհավորել ներքին գործերի բոլոր վետերաններին: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն»,- ասված է նախագահի ուղերձում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: