486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար գազի նոր սակագները կորոշվեն «Գազպրոմի» ղեկավարի երևանյան այցի ընթացքում
18:20
16 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար հաջորդ երեք տարիներին գազի նոր սակագները կորոշվեն «Գազպրոմ» ԲԲԸ վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ մայիսին Երևան կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։

«Միլլերի այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել հաջորդ երեք տարիներին սակագների նոր բանաձևը, որի մասին մենք մտադիր ենք տեղյակ պահել հանրությանը, որպեսզի մարդիկ կարողանան պատրաստվել գալիք փոփոխություններին»,- ասաց Կարապետյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ չնայած սպասվող բոլոր փոփոխություններին, սպառողների համար շահավետ կլինի օգտվել բնական գազից։

«Խոստանում եմ նաև, որ մենք կփորձենք բարենպաստ պայմաններ ստեղծել արդյունաբերական սպառողների համար, որպեսզի նրանք չհայտնվեն ավելի վատ պայմաններում, քան տարածաշրջանում նրանց  մրցակիցները, և որպեսզի նրանց դուրս չմղեն շուկայից»,- ասաց Կարապետյանը։

2006թ. ապրիլի 6-ից Հայաստանին մատակարարվող ռուսական բնական գազի սակագինը 1 հազ. խորանարդ մետրի դիմաց 56 դոլարից հասնել էր  110 դոլարի, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշում էր ընդունել մեղմացնել սակագինը՝ սուբսիդիաների հաշվին՝ այդ նպատակի համար հատկացնելով $188,8 մլն։

Արդեն 2008թ. մայիսի 1-ից սկսելու են գործել ՀԾՀՀ հաստատած նոր սակագներն՝ առանց լրահատկացումների, մասնավորապես, 90 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ 1 հազար խորանարդ մետր գազի դիմաց, իսկ ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար՝ 146,51 դոլար (համարժեք դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն)։

Պայմանավորվածության համաձայն, «Գազպրոմը» պարտավորվել էր Հայաստանի համար սակագները չբարձրացնել մինչև 2009 թվականը։

ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: