480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը Հայաստանում մշտապես մնալու են գերակա ոլորտներ. նախագահ
17:51
16 Ապրիլի 2008

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արտաքին քաղաքականությունն ու պաշտպանությունը մշտապես երկրում գերակա ոլորտներ կլինեն։

Ինչպես «Նովոստի-Արմենի» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահը հայտարարեց չորեքշաբթի՝ ԱԳՆ աշխատակիցներին ներկայացնելով արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար Էդվարդ Նալբանդյանին։

«Իմ երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։ Սա, իհարկե, զուգադիպություն է, սակայն այս զուգադիպությունը նաև խորհուրդ ունի»,-ասաց նախագահը։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում մանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը և ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: «Ես հորդորում եմ մեր դիվանագետներին`  մշտապես հիշել և ղեկավարվել այս սկզբունքով»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Խոսելով նոր նախարարի մասին՝  Սերժ Սարգսյանն ասել է, որ հասարակության մի զգալի հատվածը ճանաչում է նորանշանակ նախարար Նալբանդյանին, գնահատում է նրա գործունեությունը, մասնագիտական ունակությունները և ամենակարևորը` աշխատանքի արդյունքը:

Նա համոզմունք հայտնեց, որ նոր պաշտոնում Էդվարդ Նալբանդյանը  կկարողանա առավելագույնս բացահայտել իր կարողությունները և օգտակար լինել երկրին:

Նախագահը  մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Վարդան Օսկանյանին, ով տասը տարի ղեկավարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Երկրի ղեկավարի կարծիքով,  Օսկանյանն այդ տարիների ընթացքում արժանապատվորեն և արժանավայել ներկայացրել է Հայաստանն աշխարհին՝ ՄԱԿ-ի ամբիոնից, միջազգային կառույցներում, երկկողմ հարաբերություններում: «Մեր երկրի կառուցման գործում Օսկանյանի ավանդն անվիճելի է»,- ասաց երկրի ղեկավարը։

Նախագահը վստահություն հայտնեց, որ Օսկանյանի փորձն ու կարողությունները հետագայում ևս օգտակար կլինեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Խոսելով ԱԳՆ խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն ասաց, որ առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող։

«Մենք պետք է կարողանանք ավելի շատ ներգրավվել  միջազգային կյանքում,  շարունակել խորացնել մեր հարաբերություններն ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների  հետ»,- ասաց Սարգսյանը։

Այս առումով նա չափազանց կարևորեց  բարենպաստ պայմանների ստեղծումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման համար:

Նախագահը արտաքին քաղաքականության լրջագույն խնդիրներից համարեց բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի խորացումը` նշելով, որ շատ երկրների հետ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական կապերը թույլ են: «Այստեղ կա մեծ ներուժ և այն պետք է օգտագործել առավելագույնս»,-ասաց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հատուկ կարևորեց սփյուքի հետ աշխատանքը, հայապահպանության խնդիրները, սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ասաց, որ պաշտոնը ստանձնում է պատասխանատվության մեծ գիտակցությամբ և պատրաստ է բազմապատկել իր և գործընկերների ջանքերն ու հնարավորությունները` լուծելու արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրները:

Նա կարևորեց գործունեության կազմակերպումը ժամանակի պահանջներին համահունչ,  հանրային աջակցությունը և միասնական թիմով ամենօրյա տքնաջան աշխատանքը:

Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց արտաքին գործերի նախարարության աշխատակազմին և նշեց, որ առանց նրանց նվիրական աշխատանքի հաջողության հասնելն անհնարին կլիներ:

Նա պատրաստակամություն հայտեց իր կուտակած փորձն ու գիտելիքները հետայսու ևս  ծառայեցնել Հայաստանի հզորացմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։