484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի նոր կառավարությունում նախարարներական պորտֆելներ կստանա
17:06
16 Ապրիլի 2008

Հայաստանի նոր կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը երկու-երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև խորհրդարանական երկու հանձնաժողովերի ղեկավարների պաշտոններ կստանա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Օրինաց երկրից» ԱԺ պատգամավոր Արտաշես Ավոյանը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը մարտի 21-ին մտել է Հայաստանի նոր քաղաքական կոալիցիայի մեջ։ ՕԵ-ից բացի, դրա կազմում են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

«Այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի ապագա կառավարության կազմի վերաբերյալ, և դրանց արդյունքները հայտնի կդառնան այս շաբաթվա վերջին»,-ասաց նա։

Նրա խոսքերով, «ՕԵ» կուսակցության նպատակը ոչ թե պաշտոններն են, այլ նախընտրական ծրագրերի և հասարակությանը տված խոստումների արդյունավետ իրագործումը։

Ընդ որում Ավոյանը չհստակեցրեց, թե կառավարությունում որ պորտֆելներնին է հավակնում կուսակցությունը։

«Չեմ կարող ասել կոնկրետ ուղղությունները, բայց մենք մտադիր ենք զբաղեցնել այն նախարարությունները, որտեղ  կուսկացությունը պրոֆեսիոնալներ ունի»,- նկատեց պատգամավորը։

Ընդ որում, նա դրական գնահատեց կառավարությունում արված նշանակումները, մասնավորապես, վարչապետի և երկու նախարարների՝ նշելով, որ նրանք մեծ փորձ ունեն և իրենց ոլորտում պրոֆեսիոնալներ են։

Ապրիլի 9-ին Հայաստանի վարչապետ է նշանակվել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահը արտաքին գործերի և պաշտանության նախարարներ է նշանակել Էդվարդ Նալբանդյանին և Սեյրան Օհանյանին՝ համապատասխանաբար։  Կառավարության կազմի մյուս նախարարնեը դեռևս անհայտ են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: