487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի կառավարությունը «Երևան-ջուր» ընկերությանը 24 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի
15:24
16 Ապրիլի 2008

Ֆրանսիայի կառավարությունը «Երևան-ջուր» ընկերությանը 24 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Երևան-ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը։

Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը և Ֆրանսիան այս հարցի շուրջ արդեն համաձայնության են հասել, և նույնիսկ այս համագործակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ արդեն պայամանգիր է ստորագրված։

Հայաստանի իշանությունները օրերս պետք է հաստատեն այս համաձայնագիրը, որի հետ կապված գործընթացը արդեն երկու ամիս է՝ սառեցված է Հայաստանի քաղաքական իրավիճակի պատճառով»,-ասաց Պոպոֆֆը։

«Կարծում եմ, որ ներկա պահին Հայաստանում քաղաքական իրավիճակն արդեն կարգավորված է և առաջիկայում համաձայնագիրը կհաստատվի»,-ասաց Պոպոֆֆը։

Ընդ որում նա չցանկացավ խոսել վարկի տրամադրման պայանների մասին՝ նշելով, որ հատկապես այդ հարցը պետք է համաձայնեցվի Հայաստանի իշխանությունների հետ։

«Երևան-ջուր» ՓԲԸ-ն 10 տարի ժամկետով մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունք ունի, որի նպատակն է Երևանում, Արարատում, Արագածոտնում և  Կոտայքի մարզում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցելը։

«Երևան-ջուր» ՓԲԸ-ն  Հայաստանի լիազոր ներկայացուցիչն է։ Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։

Վարձակալության 10 տարիների ընթացքում ֆրանսիական կազմակերպությունը մտադիր է ՀԲ վարկային ծրագրով 20 միլիոն դոլար հատկացնել համակարգը վերանորոգելու համար, 17,6 միլիոն եվրո՝ մուտքերի հաշվին, որոնք ստանում են ջրի հաստատված սակագներից, ևս 6,4 միլիոն եվրո էլ կկազմեն սեփական ներդրումները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: