481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԱԳ նախկին նախարարը կշարունակի աշխատել՝ ի բարօրություն Հայաստանի
13:50
16 Ապրիլի 2008

 Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կշարունակի աշխատանքը՝ հանուն Հայաստանի և իր ուժերի չափով կօգնի երկրի նոր կառավարությանը։

«Եկեք աշխատենք, որպեսզի կառավարությունը կայանա։ Կոչ եմ անում բոլորին ջանք գործադրել, քանի որ, վերջիվերջո, մենք նույն նավակում ենք», - ասել է Օսկանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով ԱԳ նախարարի պաշտոնում իր գործունեության տասնամյա փորձը։

Նախկին նախարարը նշել է, որ եկել է Հայաստան՝ բարգավաճ հայրենիքի մասին իր երազանքը կյանքի կոչելու նպատակով, և ապրելով Հայաստանում այս բոլոր 16 տարիների ընթացքում՝ նա գնացել է դեպի այդ երազանքը։

Օսկանյանի խոսքերով, 1991 թ.-ին Հայաստան տեղափոխվելու որոշումը նրան ամենից դյուրինն է տրվել։

«Չգիտեմ, թե ինչը դեր խաղաց իմ որոշման մեջ, հնարավոր է այն, որ 70-ականներին այստեղ եմ ուսանել, կարող էին լինել նաև այլ պատճառներ։ Սակայն փաստը մնում է փաստ, իմանալով, այն որ գտնվելու եմ բավականին բարդ պայմաններում և պատկերացնելով Հայաստանի իրավիճակը այն թվերին՝ այնուամենայնիվ բավականին հեշտ եմ ընդունել այդ որոշումը», - ասել է Օսկանյանը։

Նա խոստովանում է, որ նախարարի պաշտոնում ամենածանր օրերը եղել են 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը (ահաբեկչությունը խորհրդարանում – «Նովոստի-Արմենիա») և 2008 թ.-ի մարտի 1-ը (Երևանում ընդդիմության ցույցի ցրումը – «Նովոստի-Արմենիա»)։

Միաժամանակ Օսկանյանը նշել է, որ այդ օրերին նա խորը ցավ է  ապրել և զգացել է պատասխանատվության ողջ չափը՝ որպես մարդ և որպես կառավարության անդամ։

Իր ամենամեծ ձեռքբերումը նախկին նախարարը համարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային փաստաթղթում Ղարաբաղի ինքնորոշման մասին իրավունքի ամրագրումը։

Մինչ պաշտոնից հեռանալը Օսկանյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին, աշխատակիցներին, լրատվամիջոցներին և ժողովրդին։

«Ցանկանում եմ օգտվել այօրվա հնարավոորությունից՝ մեր ժողովրդին շնորհակալություն հայտնելու համար, քանի որ այն ամենը, ինչ մենք անում ենք, անում ենք ժողովրդի համար։ Սակայն առանց ժողովրդի աջակցության և վստահության բոլոր նախաձեռնությունները անօգուտ կլինեն», - ասել է Օսկանյանը։

Նա նշել է, որ իր կողմից նախաձեռնած կոմպլեմենտարիզմի հայկական քաղաքականությունը ընդունվել է աշխարհում, իսկ դրա որոշ սկզբունքներ դեռևս պետք կգան հայկական դիվանագետներին՝ շահերի տեսակետից այդքան հակասող տարածաշրջանում աշխատելու համար։

Նախագահի 2008 թ.-ի ապրիլի 14-ի հրամանագրով՝ ՀՀ նոր արտգործնախարար է նշանակվել  Էդվարդ Նալբանդյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: