486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել
10:57
16 Ապրիլի 2008

ԵՐԵՎ ԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Եվրախորհրդի խորհրդարանական  վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձև, որը կոչ է անում իշխանություններին՝ մի շարք քայլեր ձեռնարկել՝ երկրում իրավիճակի փոփոխության ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը, փաստաթղթում, մասնավորապես, նշվում է Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ հետաքննության անցկացման, հանցագործություն չկատարած ձերբակալվածների ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Ժողովների, հավաքների, երթերի և ցույցերի անցկացման մասին» օրենքի բարեփոխման, ընդդիմության հետ երկխոսություն սկսելու, քաղաքական գործընթացներում ընդդիմության դերի և տեղի մեծացման անհրաժեշտությունը։

Ինչպես նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, եվրոինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ավետ Ադոնցը, բանաձևում ներկայացված են Հայաստանում գոյություն ունեցող բոլոր կարևոր խնդիրները։

 «Մենք արդեն ունեինք որոշ նկատառումներ բանաձևի նախագծի վերաբերյալ, մասնավորապես, ձերբակալված անձանց հարցերի, երկխոսության կարևորության, անկախ հետաքննության վերաբերյալ, բոլոր այս կետերը կարևոր են մեզ համար և առաջին հերթին անհրաժեշտ են մեզ», - ասել է նա։

Ինչպես Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ժամանակ Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս տեղեկացրել է ԵԽԽՎ-ի զեկուցող Ջոն Պրեսկոտը, Հայաստանի նախագահական ընտրություններն անց են կացվել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչներին համապատասխան և ԵԽ-ի առջև երկրի ստանձնած պարտականություններին համահունչ։

Զեկուցողի խոսքերով, միաժամանակ նշվել են որոշ բացթողումներ՝ կապված ընտրական համակարգի և ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության վստահության հետ։

Իր զեկույցում Պրեսկոտը խոսել է նաև մարտի 1-ի հետընտրական զարգացումների մասին։ Զեկույցում նշվել է, որ մարտի 1-ի առավոտյան Հայաստանի ոստիկանությունը խուզարկել է Ազատության հրապարակում ընդդիմության վրանները և բախվելով ցուցարարների դիմադրությանը՝ որոշում է ընդունել  ապամոնտաժել դրանք։

ԵԽԽՎ-ի զեկուցողը նաև նշել է, որ Երևանում արտակարգ դրություն մտցնելուց հետո՝ ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ կողմնակիցներ և ակնհայտ է, որ իշխանությունները կոշտ միջոցներ են ձեռնարկել ընդդիմության նկատմամբ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից  հրամանագիր է ստորագրել մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին:—0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։