484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դադարեցվում է գազի սակագների սուբսիդավորումը
16:42
15 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. մայիսի 1-ից Հայաստանում դադարեցվում է գազի սակագների սուբսիդավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Սուբսիդավորման միջոցով կառավարությունը փորձում է մեղմացնել գազի սակագնի բարձրացման բացասական հետևանքները, իսկ քաղաքացիներին և ձեռնարկություններին թույլ տալ պատրաստվել նոր սակագների կիրառմանը»,- ասաց նա։

Նրա խոսքով, ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունը համալիր միջոցառումների ծրագիր է պատրաստում, որի նպատակն է 2008-2009թթ. ձմեռային սեզոնին նախապատրաստվելը։

«Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի և գազի ծախսը ձմեռային սեզոնի ընթացքում բարձրանում է, և մեր նպատակն է լինելու սոցիալապես անապահով խավերին գազի սակագների բարձրացումից պաշտպանելը»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես մարտի սկզբին հայտարարել էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, Հայաստանի սպառողների համար 2008թ. գազի սակագինը չի բարձրանալու։ Դեռ ավելին, նա նշել էր, որ 2008թ.-ի ընթացքում «ՀայՌուսգազարդը» չի նախատեսում դիմում ներկայացնել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին՝ գազի գործող սակագինը բարձրացնելու համար։

2006թ. ապրիլի 6-ին ՀՀ կառավարությունը և «Գազպրոմ» ԲԲԸ-ը 25 տարի ժամկետով համաձայնագիր ստորագրեցին, որը սահմանում է հայկական տարածքում գազաէներգետիկական ծրագրերում համագործակցության ռազմավարական սկզբունքները։

Մասնավորապես, համաձայնագիրը նախատեսում էր Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացում 56-ից մինչև 100 դոլար՝ 1 հազար խորանարդ մետր գազի համար, ընդ որում՝ «Գազպրոմը» պարտավորվում էր սակագինը չբարձրացնել մինչև 2009 թվականը։

Փաստաթղթով նախատեսվում է ՀՀ կառավարությունից ձեռք բերել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը (Հրազդան-5), ինչպես նաև հանրապետության գազի ոլորտի օբյեկտներ։

Վաճառքից ստացված միջոցների մի մասը ուղղվել է Հայաստանի բնակչությանը և ձեռնարկություններին սուբսիդներ վճարելուն։

Այսպիսով, այն քաղաքացիներին, ովքեր ամսեկան օգտագործում են մինչև 10 հազար կուբամետր գազ, կառավարությունը սուբսիդավորում (լրահատկացնում է) է 25 հազար դրամ՝ 1 հազ. կուբամետրի դիմաց, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնք օգտագործում են ավելի քան 10 հազ. կուբամետր գազ՝ 52,01 դոլար՝ 146,51 դոլար սակագնից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։