478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Յուրի Խաչատուրովը
12:18
15 Ապրիլի 2008
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երեքշաբթի հրամանագիր է ստորագրել՝ գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նույն հրամանագրով գեներալ-լեյտենանտ Խաչատուրովն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով Յուրի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը նախօրեին նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար։

Յուրի Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին՝ Վրաստանի Թեթրիծղարո քաղաքում: Հայաստանի ռազմական գործիչ է։

1970-1974 թթ. սովորել է Թբիլիսիի ռազմահրետանային ուսումնարանում, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Ծառայել է Սմոլենսկում, Պրիմորյեի երկրամասում, Ուսուրիյսկում`զբաղեցնելով հրամանատարային պաշտոններ։

1982-1985 թթ. ուսանել է Մոսկվայի ռազմահրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետում։

1985-1988 թթ. ծառայել է Աֆղանստանում։

1989թ. նշանակվել է Բելոռուսական զինվորական օկրուգի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:

Մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, նշանակվել է գնդի հրամանատար, ապա` ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար - պաշտպանության փոխնախարար:

1993 թ.-ից նշանակվել է Տավուշի և Կրասնոսելսկի ուղղությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար:

1995թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2000թ. –ից զբաղեցնում է  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Նույն 2000 թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Պարգևատրվել է «Կարմիր աստղ» 2-րդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈԻ Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի, ՀՀ «Մարտական Խաչ» և ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: