484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երկու ամսվա ընթացքում Երևանում կատարվել է հանրապետությունում արձանագրված հանցագործությունների կեսը
18:19
14 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում 2008թ. հունվար-փետրվար ամիսներին կատարվել է այդ ժամանակաշրջանում արձանագրված 1203 հանցագործություններից 600-ը։ Այս մասին է վկայում հանցագործությունների վերլուծությունը՝ հիմնված ՀՀ ոստիկանության տվյալների վրա, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

Պաշտոնական տվյալներով, 2008թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը 23,4%-ով զիջում էր 2007թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ, զգալիորեն կրճատվել է միջին ծանրության (36,7% անկում) և առավել ծանր հանցագործությունների (42,3% անկում) դեպքերը։

2008թ. հունվար-փետրվար ամիսներին աննշան նվազել են նաև անձի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. առաջին երկու ամիսների տվյալներով, հանրապետությունում արձանագրվել է 125 նման դեպք, ինչը 4,6%-ով ցածր է 2007թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատ։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2008թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում 32,2%-ով նվազել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

Հաշվետվության համաձայն, 2008թ. հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում գրանցվել է հրազենի և զինամթերքների պատրաստման և անօրինական շրջանառության 15 դեպք, խուլիգանության 22 դեպք, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և տրանսպորտի միջոցների շահագործման խախտումների 36 դեպք։

2008թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցված հանցագործություններից 410 դեպքերը կազմել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը 21,9%-ով ցածր է 2007թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատ։ Դրանցից 31 դեպքերը կազմել են պետական կամ հասարակական սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և 334-ը՝ մասնավոր սեփականության դեմ կատարված հանցագործոթյունները։

Հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել է նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 2008թ. հունվար-փետրվարին արձանագրվել է 48 նման հանցագործություն,  ինչը 2%-ով ցածր է 2007թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատ։ Միաժամանակ, այս կատեգորիայի հանցագործություններից 25 դեպքերը կազմել են կեղծ դրամների և արժեթղթերի պատրաստումը, պահումը կամ իրացումը, ինչը 12,5 անգամ մեծ է 2007թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատ։

2008թ. ընթացքում Հայաստանում կատարվել է պետական իշխանության, ծառայության և վարչական կարգի դեմ ուղղված 473 հանցագործություն, ինչը 25,6%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված պետիշխանության դեմ ուղղված հանցագործություններից 5 դեպքը կազմել են իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը, 3-ը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, 1-ը՝ կաշառքի տրման-ստացման, կաշառք տալու միջնորդության դեպքերը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: