481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների զոհերի թիվը հասել է տասի
17:29
14 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների զոհերի թիվը հասել է տասի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել և պարտվել էր նախագահական ընտրություններում, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, որոնք մարտի 1-2-ին վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

«Ուրբաթ, ապրիլի 11-ին, մահացել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը։ Նա հենց առաջին օրվանից ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով, մի քանի օր առաջ տուժածի վիճակը մի փոքր լավացել էր, և անգամ անջատել էին նրան թոքերի արհեստական սնուցման սարքավորումից։

«Սակայն ապրիլի 11-ին հիվանդի վիճակը նորից վատացավ, և նրան նորից միացրեցին թոքերի արհեստական սնուցման սարքավորմանը։ Տուժածը մահացավ երեկոյան, ժամը 19.00-ին»,- հաղորդեց նախարարի խորհրդականը։

Նրա խոսքով, հանրապետության հիվանդանոցներում դեռևս երեք մարդ կա, որոնք տուժել են անկարգություններից։

«Նրանցից մեկի վիճակը, որը վնասվածքներ է ստացել գլխի և կրծքավանդակի հատվածում, կայուն է։ Երկրորդ տուժածը, որի սրունքն է վնասվել, դուրս է գրվելու։ Երրորդ տուժածի վիճակը նույնպես կայուն է, բայց նրան սովորական  պալատից տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ սեպսիս ախտորոշմամբ»,- տեղեկացրեց Գևորգյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: