486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» ԵԽ-ի ծրագիրը կօգնի երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԵՊԼՀ ռեկտոր
14:39
14 Ապրիլի 2008

«Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» Եվրոպայի Խորհրդի ծրագիրը կօգնի երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարծում է Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Սուրեն Զոլյանը։

Ծրագիրը իրականացվում է 2008 թ.-ից՝ Եվրոպայի Խորհրդի և Եվրոհանձնաժողովի հետ համատեղ։ Ծրագրի իրականացման պատասխանատուն է ԵՊԼՀ-ն։ Ծրագրի նպատակն է կրթության համակարգի միջոցով Հարավային Կովկասի երկրների և Ուկրաինայի միջև միջմշակութային երկխոսության  խորացումը։

«Միայն համագործակցության արդյունքում կարելի է քայլեր ձեռնարկել՝ վստահության հաստատման ուղղությամբ։ Բնականաբար «համեստ» համագործակցությունը, որը մենք կունենանք եվրոպական այս ծրագրի շրջանակներում, պետք է հանգեցնի որոշ արդյունքների», -ասաց Զոլյանը։

Նրա խոսքերով, այն պարտականությունները, որոնք Ադրբեջանը կվերցնի իր վրա՝ «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» ծրագրի շրջանակներում, պետք է իրականում փոխեն երկրում ստեղծված իրավիճակը։

«Իհարկե, դա հնարավոր է, եթե Ադրբեջանը լրջորեն իրականացնի այս ծրագիրը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանի կրթական համակարգում, հասարակական և մշակութային կյանքում, ուղղակի անթույլատրելի է», - ասաց Զոլյանը։

Նա նշեց, որ այս ծրագրի իրականացման գործում Ադրբեջանի մասնակցությունը ամեն դեպքում ճիշտ ուղղությամբ արվող քայլ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։