480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը լուրջ մշակման կարիք ունի
14:34
14 Ապրիլի 2008

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի հայտարարությունը լուրջ մշակման կարիք ունի, կարծում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» ընդդմիադիր կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը։

«Նման փաստաթղթի հայտնվելը վկայում է այն մասին, որ մենք լուրջ խնդիրներ ունենք բանակցային գործընթացի շուրջ։ Շատ կարևոր է, որ փաստաթղթում երևան այն ուղղությունները, որոնք խթանում են բանակցային գործընթացում քիչ թե շատ բարենպաստ իրավիճակի ստեղծմանը»,- երկուշաբթի լրագրողներին Երևանում ասաց Խաչատրյանը։

Հայաստանի խորհրդարանը ապրիլի 10-ին  սկսել է քննարկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունը, որում անհանգստություն է դրսևորվում՝ կապված  այս հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների։

Պատգամավորի կարծիքով, փաստաթղթի բացթողումներից մեկն այն է, որ այնտեղ նշված չէ այն կողմը, որը սկսել է հակամարտությունը։

Խաչատրյանն ավելացրեց, որ իր առաջարկությունները ու նկատառումները նա ներկայացրել է խորհրդարանի քննարկումների ժամանակ, սակայն նրանք համարժեք չեն ընդունվել։

Խորհրդարանում քննարկվող հայտարարության նախագծում նշվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի քաղաքականությանն առավել նախաձեռնող բնույթ տալու կարևորությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակներում այն իրավական հիմքերի ձևավորհումը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դրսևորման կամ ուժի կիրառման դեպքում Հայաստանին թույլ կտան ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Քննարկումներից  և առաջարկությունները մտցնելուց հետո հայտարարությունը կընդունվի որպես Ազգային ժողովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջնական փաստաթուղթ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։