480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը հաստատել է գարնանային վարարումներից պաշտպանվելու 2008թ. ծրագիրը
18:39
11 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հաստատել է 2008թ. հակավարարումային միջոցառումների ծրագիրը՝ գարնանային վարարումներից գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պաշտպանության, անվտանգ ու հուսալի շահագործման ապահովման նպատակով:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ընկերության լրատվական ծառայությունից, ծրագրի շրջանակներում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ գարնանային վարարումներից պաշտպանվելու նպատակով։

Մասնավորապես, գազաբաշխման համակարգում նախատեսվում է իրականացնել գազատարների վերատեղադրման, վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև հենասյուների ամրացում և տեղադրում, որի համար անհրաժեշտ են 28 մլն 464.9 հազար դրամի (92,2 հազար դոլար) ներդրումներ:

Այս կապակցությամբ ստեղծվել է հակավարարումային կենտրոնական հանձնաժողով՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի գլխավորությամբ և մշակվել է գարնանային վարարումներից պաշտպանվելու նախնական միջոցառումների պլանը:

Ծրագրի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում նախատեսվում է կազմակերպել համագործակցությունը և օպերատիվ կապը համակարգի ստորաբաժանումների և հանրապետական և մարզային հիդրոօդերևութաբանական կայանների հետ:

Համակարգն ապահովվում է անհրաժեշտ քանակությամբ մեքենա- մեխանիզմներով, կազմավորվում են աշխատանքային խմբերը:

Նախատեսվում է, որ մինչ վարարումների սկիզբը ջրածածկվող ենթադրյալ տարածքներից դուրս կբերվեն սարքավորումները, մեխանիզմները և այլ ունեցվածքը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։