480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբը կմասնակցի Վարշավայում անցկացվող Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին
17:55
11 Ապրիլի 2008

Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբը 2009 թվականի մարտի 29-ից ապրիլի 11-ը Վարշավայում անցկացվելիք Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել, հայտնեց փառատոնի տնօրեն Էլժբետա Պենդերեցկայան։

«Տարբեր երկրներում ես տարբեր կատարումներ եմ լսել, սակայն «Հովերը» աներևակայելի կատարեց իմ ամուսնու՝ կոմպոզիտոր Պենդերեցկու ստեղծագործությունը», - ուրբաթ լրագրողներին Երևանում ասաց փառատոնի տնօրենը։

Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբը ապրիլի 7-12-ը Երևանում անցկացվող «Քսանմեկի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կատարեց լեհ կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկը։

Ընդ որում Վարշավայի փառատոնի տնօրենն ավելացրեց, որ մոտ ժամանակներս  մտադիր է հրավիրել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին։

«Ես ցանկանում եմ մեր երաժշտասեր հասարակայնությանը ներկայացնել այն խմբերը, որոնց նրանք երբևէ որևէ վայրում դեռ չեն լսել»,- եզրափակեց նա։

Լյուդվիգ Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997 թվականից և մեծ քանակությամբ երաժշտասերներ է հավաքում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։

«Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992 թվականին։ Անսամբլի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է։ «Հովեր» երգչախումբը մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մեծ հռչակ ունի ամբողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։