486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆոր Պենդերեցկին տխրությամբ է հեռանում Հայաստանից
17:04
11 Ապրիլի 2008

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում ապրիլի 12-ին տեղի կունենա լեգենդար լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆոր Պենդերեցկուն նվիրված «Քսանմեկի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ամփոփիչ համերգը։

«Ես տխրությամբ եմ լքում Հայաստանը։ Ձեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացում ես ծանոթացա հետաքրքրիր մարդկանց հետ, որոնց հետ կշարունակեմ ընկերություն անել ողջ կյանքիս ընթացքում»,- ուրբաթ լրագրողներին Երևանում ասաց Պենդերեցկին։ Կոմպոզիտորն ավելացրեց, որ ուրախությամբ կայցելի Հայաստան, եթե նորից հրավիրեն։

Միաժամանակ Պենդերեցկին նշեց «Քսանմեկի հեռանկարներ»  միջազգային փառատոնի անցկացման բարձր մակարդակը։

Փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանն իր հերթին ավելացրեց, որ ամփոփիչ համերգի խմբավարը կլինի ինքը՝ Պենդերեցկին։

«Այսօր հայ երաժշտական հասարակայնությունը պատմական իրադարձության վկան է։ Այնպիսի կոմպոզիտորի, ինչպիսին Պենդերեցկին է, Հայաստան այցին մենք տասնամյակներ ենք սպասել»,-ասաց Ռոստոմյանը։

Նա նաև հայտնեց, որ լեհ կոմպոզիտոր նշանակվել է «Քսանմեկի հեռանկարներ» փառատոնի պատվավոր նախագահ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ապրիլի 7-12-ը անցկացվող «Քսանմեկի հեռանկարներ» իններորդ միջազգային երաժշտական փառատոնին մասնակցում են հայտնի կատարողներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից ու Էստոնիայից։

Փառատոնին Հայաստանը ներկայացնում են պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, պետական ակադեմիական երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումը, «Հովեր» կամերային երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ Արամ Թալալյանը և Վահե Ռոստոմյանը։

Կշիշտոֆոր Պենդերեցկին լեհական երաժշտական ավանգարդի կոմպոզիտոր է, ծնվել է 1933 թվականին։ Պենդերեցկին միջազգային ճանչում ստացավ 1960-ին, երբ կատարվեց նրա՝ 52 լարային գործիքների համար գրված «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը։

Իր ստեղծագործական ճանապարհին նա գրել է 4 օպերա, 7 սիմֆոնիա, 10 գործիքային կոնցերտ, 13 ստեղծագործություն նվագախմբի համար, մի շարք երգչախմբային, վոկալ և կամերային ստեղծագործություններ։ Պենդերեցկին Գրեմմիի եռակի, Էմմիի երկակի դափնեկիր է։ Իր կառավարության կողմից պարգևատրվել է 11 բարձրագույն պարգևով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։