485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիոն կուսակցությունները հուսով են նոր կառավարությունում պահպանել իրենց պորտֆելները
16:53
11 Ապրիլի 2008

Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները հույս հայտնեցին, որ նոր կառավարությունում կպահպանեն իրենց պորտֆելները։

Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Օրինաց երկիր» կուսակցությունները։

ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Ապրիլի 9-ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։

«Մենք հուսով ենք, որ կպահպանենք մեր պորտֆելները նոր կառավարությունում»,- ուրբաթ լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները նախկին կառավարությունում գլխավորում էին առողջապահության, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները։

Իր հերթին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը բարձր գնահատեց իր կուսակցությունը ներկայացնող՝ գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարների գործունեությունը։

«Մեր նախարարները լավ են աշխատել, և կառավարությունում ամենահաջողվածներից են եղել։ Իհարկե, կարճ ժամանակում հնարավոր չէ լուծել բոլոր հիմնախնդիրները, և ինձ թվում է, որ մեր նախարարներին պետք է ժամանակ տալ, որպեսզի սկսած գործն ավարտին հասցնեն»,-ասաց Կարապետյանը։                                            
          
Միաժամանակ նա ավելացրեց, որ խորհրդակցությունների արդյունքում պարզ կդառնա՝ արդյո՞ք Դաշնակցությունը կպահպանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, որը թափուր է մնացել ԱԺ նախագահի նախկին տեղակալ Վահան Հովհաննիսյանի հրաժարականից հետո։

Հովհաննիսյանը, որը մասնակցում էր փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին, հեռացել էր պաշտոնից՝ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո։

Իր հերթին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ կառավարության ապագա կառուցվածքի վերաբերյալ խորհրդակցությունները կտևեն մինչև շաբաթվա վերջ, և արդեն մյուս շաբաթվա սկզբից արդեն հստակություն կմտցվի։

Նա հաղորդեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին համաձայնագրից հետո խմբակցությունը ղեկավարում է Հեղինե Բիշարյանը։

Նա տեղեկացրեց, որ Բաղդասարյանի փոխարեն, ըստ ցուցակի, խորհրդարան է մտնելու Խաչիկ Հարությունյանը։

Առաջին անգամ իշխող կոալիցիա կազմվել է 2003թ. ընտրություններից հետո։ Այնտեղ ընդգրկվել էին ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։ 2006թ.-ին «Օրինաց երկիրը» դուրս եկավ կոալիցիայից՝ արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։

2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո կազմվեց նոր կոալիցիա՝ մասնակցությամբ ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի», իր հերթին քաղաքական կոալիցիան համաձայնագիր էր ստորագրել ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության մասին։

Փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում, որոնցում հաղթեց ՀՀԿ նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, Հայաստանում մարտի 21-ին ձևավորվել է նոր քաղաքական կոալիցիա, որում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։