481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին անհրաժեշտ է երկխոսություն սկսել իշխանությունների և հասարակության միջև
15:18
11 Ապրիլի 2008

Հայաստանի համար կարևոր խնդիրներից մեկը իշխանությունների ու հասարակության միջև երկխոսություն սկսելն է, կարծում է «Եվրաինտեգրում» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Այդ հարցը դուրս է եկել քաղաքական ուժերի կամ բևեռների միջև երկխոսության նեղ շրջանակներից, և հիմա կարևոր է ընդհանուր հիմք գտնել իշխանությունների և հասարակության շերտերի համագործակցության համար», ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է 8,վիրավորվել մոտ 265  քաղաքացի։

Լինելով «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության (ՔՆ) կազմակերպիրչներից մեկը՝ Բեքարյանը նշեց, որ այդ գաղափարն իր արտացոլումն է գտել ՔՆ-ի ծրագրային դրույթներում, որոնց վերջնական տարբերակներւը հասարակությանը կներկայացվեն ապրիլի կեսերին։

Նա նշեց, որ նման երկխոսության հիմքում պետք է լինեն մարդու հիմնական ազատությունների և իրավունքների հետ կապված և կարճաժամկետ լուծումներ պահանջող կոնկրետ խնդիրներ։

«Նրանց թվում են վեց հիմնական խնդիրներ՝ Երևանի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անկախ ու բազմակողմանի հետազոտություն, ցույցերի վերաբերյալ օրենքի փոփոխությունների վերանայում, Հայաստանի հանրային հեռուստատեսության գործունեությունը և իրավապաշտպանի աշխատակազմի ինստիտուցիոնալ կառուցվածքը կարգավորող իրավական ակտերի վերանայում, երկրում անօրինական զենքի շրջանառության բացառում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտի ակտիվ ներգրավմամբ Հայաստանի հասարակական խորհրդի ստեղծում»,-հստակեցրեց նա։

Բեքարյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է սեփական երկրում տեղի ունեցող իրադարձություններ դիտորդներ չլինեն։

«Անհրաժեշտ է այդ գործընթացներում անմիջական մասնակցություն ունենալ՝ ընդ որում մի շարք հարցերում մնալով սկզբունքային դիքերում»,- ընդգծեց նա։

«Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2008 թվականի  մարտի 21-ին։ Նրա կազմում ընդգրկված են Հայաստանի 250 հասարակական կազմակերպություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: