486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նոր վարչապետը գնահատելի ավանդ է ունեցել երկրի տնտեսական զարգացման և կազմակերպման գործում. կաթողիկոս
14:18
11 Ապրիլի 2008

Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը գնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսական կյանքի կազմակերպման ու զարգացման գործում` գլխավորելով ՀՀ կենտրոնական բանկը, նախաձեռնելով ու կյանքի կոչելով բազմապիսի ծրագրեր, ասված է Սարգսյանին վարչապետ նշանակելու կապակցությամբ նրան ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձում։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Տիգրան Սարգսյանին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնությունն է հղել նրան վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

«Ճանաչելով Ձեզ, հայրենասեր և եկեղեցասեր հայորդուդ նվիրումը և նախանձախնդրությունը մեր Հայրենիքի հանդեպ, հավատում ենք, որ ձեր ջանքերը անմնացորդ պիտի ծառայեցնենք մեր երկրի հետագա առաջընթացին, բարօրությանն ու բարգավաճումին և աշխարհասփյուռ մեր ժողովրդի հույսերի մարմնավորմանը»,- ասված է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի կառավարության աշխատակազմի հասարականության և մամուլի հետ կապերի վարչության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ։

Հայ եկեղեցու առաջնորդը Սարգսյանին մաղթել է Աստծո հանապազօրյա օրհնություն, հաջողություններ ու ձեռքբերումներ վարչապետի պատասխանատու պաշտոնում` ի սեր հայրենիքի ու ժողովրդի։

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին երկրի վարչապետ է նշանակել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: