486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ապրիլի 11-ին տեղի կունենա «Ռոքը և դրամը» երրորդ երաժշտական ռոք-փառատոնը
12:52
11 Ապրիլի 2008

Երևանի պետական տիկնիկային թատրոնում ապրիլի 11-ին, ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, տեղի կունենա «Ռոքը և դրամը 3» երրորդ երաժշտական ռոք-փառատոնը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը  տեղեկացրեց Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը, համերգը կշարունակի նմանատիպ միջոցառումների շարքը, որոնք պահանջարկ ունեն հայ երիտասարդների շրջանում և դարձել են ավանդական։

Բարսեղյանի խոսքերով, փառատոնը կնվիրվի Հայաստանում ազգային դրամի շրջանառության ներդրման  15-ամյակին։

«2008 թ.-ին մենք ծրագրել ենք հայկական դրամի 15-ամյակին նվիրված հսկայական ծրագիր, որի շրջանակներում տարվա ընթացքում ծրագրվում է անցկացնել չորս համերգ՝ ռոքի, դասական երաժշտության, ջազի և նոյեմբերի 22-ին հանդիսավոր համերգ», - ասաց Բարսեղյանը։

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ համերգը կկայանա «Մենք վստահում են ազգային դրամին» նշանաբանի տակ։ Համերգին ելույթ կունենան հայկական ռոքի լավագույն կատարողները, մասնավորապես, երգչուհի Էվան, ինչպես նաև VO.X, Bambir, Dogma, The King’s Cross և Vostan Hayoc խմբերը։

Բարսեղյանը նշեց նաև, որ փառատոնի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը և «Հայ-FM 105.5» ռադիոկայանը։

Կենտրոնական բանկի նախաձեռնած «Ռոքը և դրամը» երաժշտական առաջին փառատոնը տեղի է ունեցել Երևանում 2007 թ.-ի ապրիլի 13-ին։ Երկու ամիս անց՝ մայիսի 25-ին Պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ նաև «Ջազը և դրամը» համերգը, որին մասնակցեցին «Վահագն Հայրապետյան և կատուներ» ու «Չիկո և ընկերներ» ջազ-բենդերը՝ Արսեն Ներսիսյանի, ինչպես նաև հայկական ջազի մետր Լևոն Մալխասյանի մասնակցությամբ։

1993 թ.-ի նոյեմբերի 22-ին ՀՀ դրամը պաշտոնապես ընդունվել է՝ որպես Հայաստանի դրամական միավոր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։