487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Կառավարության ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է ողջ ժողովրդի համախմբվածությունը. ՀՀ վարչապետ
19:50
10 Ապրիլի 2008

Հայաստանի կառավարության առջև դրված հիմնախնդիրների լուծման համար միակ հնարավորությունը ժողովրդի համախմբվածությունն է, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մեր առջև դրված հիմնախնդիրները պարտավորեցնող են, և դրանց լուծման համար հարկավոր է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև ողջ հայության համախմբվածությունը»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա։

Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, ինչպես և կառավարական ծրագրում, դրված են «չափազանց հավակնոտ նպաատկներ»։

«Մենք պետք է կարողանանք դառնալ ֆինանսական կենտրոն, առողջապահության կենտրոն, զբոսաշրջության զարգացման գծով տարածաշրջանում առաջատար երկիրը, մենք պետք է բիզնես-միջավայրի համար ստեղծենք այնպիսի բարենպաստ պայմաններ, որ կարողանանք համադրվել աշխարհի լավագույն երկրների հետ և դիմանանք մրցակցությանը»,- ընդգծեց նա, ավելացնելով, որ անհրաժեշտ է հիմնվել մտավոր ներուժի վրա և որակով բարեփոխումներ իրականացնել կրթության համակարգում։

Վարչապետն ասաց, որ իր նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանն ընդլայնել է կառավարության առջև դրված ծրագրերի առաջադրանքները՝ ներկայացնելով դրանք 5-ամյա կտրվածքով։

«Այս ծրագիրը ստացել է ժողովրդի հավանությունը, այդ պատճառով նոր կառավարությունը պետք է ղեկավարվի հավանություն ստացած ծրագրով և կարողանա լիովին ապահովել դրա իրականացումը»,- ամփոփեց Սարգսյանը։

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին::

ՀՀ Սահմանադրության համաձայն, հանրապետության նոր նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Նույն օրը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Հինգշաբթի ՀՀ խորհրդարանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։