482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովը հույս ունի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ. Բարոզո
19:41
10 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրահանձնաժողովը հույս ունի ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է աջակցել բարգավաճ երկիր կառուցելու գործում, ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզի շնորհավորական ուղերձում՝ Սերժ Սարգսյանի Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Եվրահանձնախողովը հույս ունի, որ ձեր երկրի հետ կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ շնորհիվ Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի և Հայաստան-ԵԽ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի»,- ասվում է «Նովոստի-Արմենիայի» ստացած Բարոզոյի հաղորդագորւթյունում։

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նոր կառավարությունը կանգնած է այնպիսի լուրջ մարտահրավերների առջև, ինչպիսին են քաղաքական և տնտեսական բարեփոխումների խթանումը և իրագործումը, որոնք իրենց մեջ ներառում են ժողովրդավարական գործընթացների կայունացումը և տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը։

«Չնայած Հայաստանում գործող ներքին դժվարություններին, Եվրահանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամության մասին, որպեսզի աջակցի Հայաստանին կառուցել բարգավաճ երկիր, հիմնված մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա՝ համատեղ անցկացնելով հաջող տնտեսական և սոցիալական քաղաքականություն»,- նշել է Բարոզոն։

Նա հույս է հայտնել, որ հայկական նոր կառավարությունը կարող է խորացնել ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես՝ ապահովելով ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների չափորոշիչներին համապատասխան ընտրություններ։

Այս կապակցությամբ, Բարոզոն վստահություն է հայտնել, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդների հայտնաբերած թերություններն արժանի արձագանք կգտնեն։

«Ես վստահեցնում եմ, որ այս հարցերը գտնվում են իմ ուշադրության կենտրոնում»,- ասվում է ուղերձում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ստանձնեց իր պաշտոնական լիազորությունները։ Վարչապետ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը քվեաձայների 52,82 տոկոսով հաղթեց փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։