482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ղազախստանը մտադիր են բոլոր ուղղություններով խորացնել համագործակցությունը
19:05
10 Ապրիլի 2008

ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը  Հայաստանի և Ղազախստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունները որակել է պասիվ՝ նշելով համագործակցության խորացման հնարավորությունները, անհրաժեշտ համարել դրանց զարգացումը։

Ինչպես հինգշաբթի հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին Թորոսյանը հայտարարել է Ղազախստանի Սենատի փոխնախագահ Մուխամբեթ Կոպեևի հետ հանդիպմանը։

Միաժամանակ, Թորոսյանը և Կոպեևն ընդգծել են, որ ԱՊՀ ՄԽՎ-ի բարեփոխումը և կայացումը որպես համաշխարհային քաղաքականության մեջ կարևոր դեր ունեցող կառույցի լուրջ խնդիր է, որի լուծման մեջ երկու երկրները կարող են իրենց ներդրումն ունենալ։

Հանդիպման ընթացքում Ղազախստանի Սենատի փոխնախագահ Մուխամբեթ Կոպեևը վստահություն  է հայտնել, որ Հայաստանում քառակողմ կոալիցիայի ստեղծումը լուրջ քայլ է երկրի առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար։

Թորոսյնաին իրազեկելով Ղազախստանի քաղաքական ու տնտեսական, գիտամշակութային ձեռքբերումների մասին` պարոն Կոպեևը ցանկություն է հայտնել Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով և հատկապես միջխորհրդարանական փոխգործակցության ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ Ղազախստանի Սենատում, ինչպես և  Հայաստանի խորհրդարանում, նույնպես ստեղծված է խորհրդարանական համագործակցության խումբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Ղազախստանի առաջիկա նախագահությանը։ Այդ կապակցությամբ պարոն Կոպեևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանությանն այդ հարցում իր երկրին աջակցելու համար և խնդրել կառույցի բարեփոխման առաջարկությունների դեպքում` դրանք ներկայացնել քննարկման։

ՀՀ Աժ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ նախկին խորհրդային հանրապետություններից մեկը նախագահելու է միջազգային կառույցում և այդ ժամանակը արդյունավետ աշխատանքի հնարավորություններ է տալիս:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են  փոխայցերը և միմյանց հնարավորություններին լավ տեղեկացվածությունը, որը թույլ կտա երկու երկրներին գործնական քայլեր կատարել։

Այդ առումով, զրուցակիցները անհրաժեշտ են համարել իրավապայմանագրային բազայի վերանայումը և կարիքի դեպքում նոր համաձայնագրերի կնքումը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: