478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը սկսել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության քննարկումը
16:21
10 Ապրիլի 2008

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի սկսեց քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությունը, որում անհանգստություն է արտահայտվում այս խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայաստանի Ազգային ժողովը նախագահին և կառավարությանը առաջարկում է ակտիվացնել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիրաժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման ջանքերն ու հնարավորությունները»,- հայտնեց նախագծի հեղինակ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ ներկայացնելով փաստաթուղթը։

Նա նշեց, որ առաջարկությունների թվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակներում ձևակերպել  այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը հնարարվորություն կտան ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը։

«Նման փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնց թվում է այն փաստը, որ վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող գործընթացները լավատեսություն չեն ներշնչում։ Ավելի հաճախ են հնչում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, և Հայաստանի և հայերի նկատմամբ ատելություն է քարոզվում»,- ասաց ԱԺ նախագահը։

Փաստաթղթում նշվում է, որ հայկական կողմը «վտանգավոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանման նպատակ հետապնդող՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական ռազմատենչ, հայատյաց քարոզչությունը, և դրա կապակցությամբ միջազգային հանրության մտահոգության անհասցեականությունը»։

Փաստաթղթում նշվում է, որ «Ադրբեջանի անթաքույց քայլերը՝ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացը խափանելու, նավթային ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու և ռազմական միջոցներով խնդիրը լուծելու ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ շանտաժը՝ անվստահություն արտահայտելու և խնդրի կարգավորման քննարկումներն այլ կազմակերպություններ տեղափոխելու սպառնալիքների ուղեկցությամբ»։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ցավով նշեց, որ միջազգային տարբեր ատյաններ տարբեր պատճառներով ոչ համարժեք կերպով են արձագանքում Ադրբեջանի քայլերին՝ հաճախ անհասցե հայտարարություններ անելով ռազմական քարոզչության դեմ՝ չբարձրաձայնելով, թե ում կողմից է այն արվում։

Թորոսյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր վերջին հայտարարություններում, թվում է, մոռացել է, որ կարգավորման հիմքում ընկած են երկու սկզբունքներ և անընդհատ խոսում են տարածքային ամբողջականության մասին։ Ընդ որում, ԱԺ նախագահի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի ու անթերի է  միջազգային իրավունքի տեսանկյունից։

Քննարկումներից ու առաջակություններ մտցնելուց հետո հայտարարությունը կընդունվի որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման  վերաբերյալ Ազգային Ժողովի ընդունած վերջնական փաստաթուղթ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: