486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հաստատել է անհետացող կենդանիների և բույսերի առևտրի մասին կոնվենցիան
16:17
10 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի հաստատել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (ՍԻՏԵՍ)։ Ինչպես, Կոնվենցիան ներկայացնելիս, հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, մասնակից-երկրները ընդունում են, որ հաջորդ սերունդների համար վայրի կենդանական և բուսական աշխարհը պահպանելու անհրաժեշտություն կա։

«Կոնվենցիայի համաձայն, խիստ վերահսկողության է ենթակա կենդանական և բուսական աշխարհի բոլոր տեսակների առևտուրը, որոնք գտնվում են անհետացման վտանգի եզրին, ինչպես նաև այն տեսակների, որոնք ներկայումս անհետանալու անմիջական վտանգի տակ չեն գտնվում, բայց կարող են դառնալ այդպիսին, եթե այդ տեսակների առևտուրը խիստ հսկողության տակ չլինի»,- ասաց զեկուցողը։

Կոնվենցիայի նորմերով, նման տեսակների առևտուրը կատարվում է միայն փաստաթղթի դրույթներին համապատասխան, իսկ նման տեսակներից ցանկացած նմուշի արտահանումը պահանջում է արտահանման նախնական թույլտվություն։

Արտահանման թույլտվությունը, ինչպես պարզաբանեց նախարարը, տրվում է միայն այն դեպքում, եթե, մասնավորապես, արտահանող պետության գիտական կազմակերպությունները որոշեն, որ արտահանումը չի սպառնում տվյալ տեսակի անհետացմանը, իսկ արտահանող երկրի վարչական մարմինները ապացույց ունեն, որ այդ նմուշը ձեռք չի բերվել՝ տվյալ պետության օրենքները շրջանցելով։

Անհետացող տեսակների ցանկացած նմուշի ներմուծման համար, ըստ ՍԻՏԵՍ-ի նորմերի, պահանջվում է ստանալ և ներկայացնել ներմուծման կամ արտահանման նախնական թույլտվություն կամ էլ վերաարտահանման արտոնագիր։

 «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան ստորագրվել է 1973թ. մարտի 3-ին Վաշինգտոնում և լրամշակվել 1979թ. հունիսի 22-ին Բոննում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։