484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում կառուցել նոր ատոմային էլեկտրակայան
11:50
10 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում կառուցել նոր ատոմային էլեկտրակայան, չորեքշաբթի Երևանում տեղեկացրել է «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռապոպորտը։

«Մենք, իհարկե, ենթադրում ենք զբաղվել ոչ միայն հայկական գործող ԱԷԿ-ի կառավարմամբ, այլև առաջարկում ենք կառուցել նոր ատոմային կայան», - մեջբերում է Ռապոպորտի խոսքերը Հայկական երկրորդ հեռուստաալիքը։

Գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  407,5 ՄՎտ հզորությամբ։ Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40%) դուստր ձեռնարկությունն է: Մասնագետների գնահատականներով, կայանը կարող է գործել մինչև 2016-ը։ Փորձագետների գնահատմամբ, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը կարժենա 1,8 մլրդ դոլար։

Միաժամանակ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ»-ը պատրաստ է կառուցման ընթացքում հանդես գալ ինչպես ներդրողի, այնպես էլ ինժեների կարգավիճակով։

«ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ»-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ հայկական կողմի հետ դեռևս բանակցություններ չեն տարվել՝ հայկական ԱԷԿ-ի կառավարման  ժամկետների հնարավոր երկարացման մասին։ Միաժամանակ նա չի բացառել մոտակա 1-2 ամիսների ընթացքում նման բանակցություններ սկսելու հնարավորությունները՝ դրական գնահատելով ատոմային էլեկտրակայանի կառավարման ժամանակաշրջանը։

«Մենք բարդ զգացումներ ունենք։ Մենք կառավարել ենք հինգ տարի և կարծում ենք, որ դա մեծ ներդրում է կայանի գործունեության մեջ, սակայն միաժամանակ ոչ մի կոպեկ չենք վաստակել», - ասել է Ռապոպորտը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: