478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Աբխազիան, Հարավային Օսեթիան և Ղարաբաղը չեն հրաժարվի անկախությունից. Զատուլին
19:41
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Պետդումայի ԱՊՀ  գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Ղարաբաղը չեն հրաժարվի անկախությունից։

«Ես չեմ հավատում, որ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Ղարաբաղն իրենց անկախությունը կփոխանակեն որևէ ինքնավարության  կարգավիճակով»,- ասաց Զատուլինը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում։

Զատուլինը կարծում է, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցը ՌԴ-ում ներկայումս քննարկվում է։ «Անձամբ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ մի քանի ամիսների ընթացքում»,- նշեց նա։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ ռուս պատգամավորն ասաց, որ «Ղարաբաղը չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով»։

«Ես ինձ համարում եմ ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի բարեկամը, և անձամբ ես ճանաչելու կամ չճանաչելու խնդիր չունեմ»,- ավելացրեց նա։

Դրա հետ մեկտեղ Զատուլինը նշեց, որ այսօր ընթանում է «բարդ բանակցային գործընթաց, որը ժամանակ առ ժամանակ բարդանում է»։

«Միգուցե հիմա այդ հարաբերությունների համար լավագույն ժամանակը չէ։ Տեղի է ունեցել ադրբեջանական կողմի ակտիվացում, որը շատ ցավագին է ընդունում ղարաբաղյան թեմայի ցանկացած քննարկում, ինչը անդրադարձավ և ՄԱԿ-ում, և մեզ մոտ՝ Ռուսաստանում։  Ադրբեջանի ԱԳ նախարարությունն օրերս իմ վերաբերյալ նոտա է հղել՝ բողոքելով, որ ես հանդգնություն եմ ունեցել Ռուսաստան հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի համաժողովին մասնակցելու համար»,- նշեց Զատուլինը։

Ինչ վերաբերում է Մերձդնեստրին, ապա, պատգամավորի խոսքով, փորձ է արվում մոտեցնել կողմերի դիրքերը։ «Իմ կարծիքով, առայժմ դա այնքան էլ չի հաջողվում, քանի որ մոլդովական կողմը մինչև վերջերս նոր նախաձեռնություններ չի առաջադրել՝ նախընտրելով նախաձեռնությունների մասին հռետորականությունը։ Սակայն ընթանում են երկխոսություն հաստատելու առաջին փորձերը՝ Վորոնինի և Սմիրնովի միջև առաջին հեռախոսազրույցները։ Միգուցե այստեղ հնարավոր լինի իրականացնել այլ տարբերակ»,- նշեց Զատուլինը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: