484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ուժեղ պետություն կառուցելու համար համախմբան կոչ արեց
17:56
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրլի./ Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուժեղ և ժողովրդավարական պետություն կառուցելու համար բոլոր քաղաքացիներին համախմբան կոչ արեց։

«Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանքներից, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդդիմախոսներին` պայքարի համար»,- հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով իր երդման արարողությանը։

Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը՝ ընդունելով միասին, համախմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը:

«Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, և մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ «միասին կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը»:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ:

«Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ապահով, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորություն կունենա»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ մտադիր է վարել ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն, անել ամեն ինչ՝ Արցախի հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծմանը հասնելու համար:

«Մենք կառուցելու ենք ուժեղ, հպարտ ու ժողովրդավարական պետություն Հայաստանը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առջև»,- ասաց Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ բոլոր նախաձեռնությունների հաջողության բանալին մեծապես  իր հայրենակիցների ձեռքում է:

«Այս պատմական առաքելությունն իրականացնելու համար է, որ մեկ անգամ եւս համախմբվելու կոչ եմ անում: Համախմբում, որը մեզ հիմնարար արժեքներ ստեղծելու, ժողովրդավարության ու ազատությունների ուղիով շարժվելու հնարավորություններ է տալու»,- ասաց Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ ցանկանում եմ լինել այն նախագահը, ով ամբողջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղաղություն ու կայուն զարգացում կբերի Հայաստանին, կամրապնդի երկրի վարկն ու հեղինակությունը, ով կկարողանա լուծել այսօր երկրի առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխատեսել բոլոր հնարավոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու միջոցներ կգտնի: «Ես կարող եմ ու լինելու եմ այդպիսի նախագահ»,- ընդգծեց Սարգսյանը:

Չորեքշաբթի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած  Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ Սերժ Սարգսյանը ստանձնեց  նախագահի պաշտոնը։

Հայաստանի Հանրապատության նոր նախագահը երդվեց՝ ձեռքը յոթերորդ դարի Ավետարանի և Հայաստանի Սահմանադրության բնօրինակի վրա դրած։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։