478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում և Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են ընդհանուր լեզու գտնել. Բրայզա
17:29
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ Ադրբեջանում և Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են ընդհանուր լեզու գտնել։

«Որպես միջնորդ՝ իմ խնդիրն է օժանդակել այդ գործընթացներին»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Բրայզան։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշեց նաև, որ ինքը չի կարծում, թե Ադրբեջանը փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Ես չգիտեմ՝ ինչ ցանկություններ կան Բաքվում, բայց գիտեմ այն, ինչ ինձ այնտեղ ասել են բարձրաստիճան մարդիկ։ Ես չեմ կարծում, թե նրանք փորձում են ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք պարզապես հարց են տվել՝ գոյություն ունե՞ն, արդյոք, ինչ-որ գործընթացներ, եթե ինչ-որ մեկը ցանկանա դա անել»,- ասաց Բրայզան։

«Ինձ համար միևնույն է՝ կլինի Մինսկի խումբը, թե ոչ։ Ես գիտեմ, որ իմ երկիրը կշարունակի կարևոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- ավելացրեց նա։

Նրա գնահատականներով, Մինսկի խումբը շատ լավ է աշխատում։ «Մինչ այժմ մենք շատ բանի ենք հասել։ Բանակցությունների սեղանին դրված շրջանակային պայմանագիրն ավարտված չէ։ Մենք վերջին երեք տարիների ընթացքում շատ բան ենք արել և պետք է շարունակել և ավարտել այդ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Բրայզան։

Նա նշեց, որ զգում է բանակցությունները շարունակելու Ադրբեջանի ցանկությունն ու պատրաստակամությունը։

«Իհարկե, Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, իրավունք ունի այս փաստաթղթում փոփոխություններ փնտրել։ Եվ ես, որպես միջնորդ, պետք է համագործակցեմ երկու կողմերի հետ էլ, որպեսզի ընդհանուր լեզու գտնեմ»,- նշեց Բրայզան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։