484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության ուղին. փորձագետ
17:13
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ուղին, «ՌԻԱ Նովոստիին» այսպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը։

Փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։ Նոր նախագահի երդման արարողությունը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած  Ազգային ժողովի հատուկ նիստում։

«Ես կարծում եմ, որ Սարգսյանի նախագահության հետ կապված՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում արմատական  փոփոխություններ չեն լինի։ Ռազմավարական դաշինքի ուղին շարունակվելու է»,- ասաց Մարկեդոնովը։

Սակայն, Մարկեդոնովի խոսքով, ամեն դեպքում, Սարգսյանը համագործակցելու է նաև Արևմուտքի հետ և հետևելու ոչ թե Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերին։

«Այդ պատճառով, երբ հակադրում են Հայաստանի քաղաքականության մեջ արևմտյան և ռուսական ուղենիշները, դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանի համար, ամենից առաջ, կարևոր են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի շահերը։ Դա անելու է Սարգսյանն այնպես, ինչպես դա անում է Քոչարյանը, այդպես էր անում նաև Տեր-Պետորսյանը։ Հետևաբար, արտաքին քաղաքականության մեջ ես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում»,- ասաց փորձագետը։

«Այլ հարց է Լեռնային Ղարաբաղը։ Դա առանձին հիմնախնդիր է, ներկայումս այդ հակամարտության հարցում առկա է որոշակի ապասառեցում։ Այստեղ հնարավոր է ինչ-որ խաղ լինի՝ դեպի բարձրացում, իսկ մյուս հարցերում հատուկ փոփոխությունններ չեմ ակնկալում»,- եզրափակեց նա։

Գործող վարչապետ և Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին  կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5%-ը և զբաղեցրել երկրորդ տեղը։ Եվրոպայի և ԱՊՀ դիտորդական առաքելություններն ընտրությունները ճանաչել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։