487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ապրիլի աղյուսակում զբաղեցրել է 78-րդ տեղը
16:41
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի 2008 թվականի ապրիլի դասակարգման աղյուսակում բարձրացել է հինգ աստիճանով և զբաղեցրել  78-րդ տեղը։

Ինչպես հայտնի դարձավ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից, այսօր Հայաստանի հավաքականն իր հաշվին ունի 397 միավոր։

ՖԻՖԱ-ի ապրիլյան վարկանշի համաձայն, Վրաստանի հավաքականը հինգ աստիճանով իջել է՝ 389 միավորով հայտնվելով 81-րդ տեղում։ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը կորցրել է 18 աստիճան և 195 միավորով գտնվում է 137-րդ տեղում։

Հայաստանի հավաքականի մրցակիցները 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում ընթացիկ վարկանիշում զբաղեցնում են հետևյալ դիրքերը՝ Իսպանիա՝ չորրորդ տեղ, Թուրքիա՝ 23-րդ, Բելգիա՝ 48-րդ, Բոսնիա և Հերցոգովինա՝ 62-րդ, Էստոնիա՝ 119-րդ տողը։

Հայաստանը, ի թիվս այս երկրների հավաքականների, ընդգրկված է եվրոպական գոտու հինգերորդ խմբում։

Աշխարհի գավաթի ընտրական փուլում եվրոպական գոտում կմասնակցեն 52 երկրի ազգային հավաքականներ։ Նրանք կբաժանվեն ինը խմբի՝ ութ խումբ՝ վեց հավաքականով և մեկ խումբ՝ հինգ հավաքականով։

2008 թվականի մարտին ՖԻՖԱ-ի վարկանշային առաջատարների տասնյակն ունի հետևյալ պատկերը.

1. Արգենտինա՝ 1523 միավոր,

2. Բրազիլիա՝ 1503 միավոր,
3. Իտալիա՝ 1498 միավոր,

4. Իսպանիա՝ 1349 միավոր,

5. Գերմանիա՝ 1296 միավոր,
6. Չեխիա՝ 1296 միավոր, 6.
7. Ֆրանսիա՝ 1243 միավոր, 

8. Հունաստան՝ 1187 միավոր,  

9. Պորտուգալիա՝ 1125 միավոր,

10. Նիդեռլանդներ՝ 1124 միավոր։

Համաշխարհային փուտբալային աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկված է 199 երկիր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։