478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ շքերթ՝ նվիրված ՀՀ նախագահի երդման արարողությանը
16:27
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր ռազմական շքերթ՝ նվիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը։

ՀՀ նոր նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունեց զինծառայողներին այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրամովը հաղորդեց, որ զորքերը հավաքվել են՝ նախագահի լիազորությունների ստանձնման կապակցությամբ։

ՀՀ նոր նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրամովի ուղեկցությամբ, անցավ զինծառայողների շարքերով։

Զորահանդեսին մասնակցում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, հատուկ նշանակության ստորաբաժանումները, Պաշտպանության նախարարության և Ոստիկանության զորքերը, զինվորական նվագախումբը և պատվո պահակախումբը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաները։

Զորահանդեսին նախորդել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած երդմնակալությունը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը երդվեց Հայրենիքի առջև։  

Գործող վարչապետ և Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին  կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Եվրոպայի և ԱՊՀ դիտորդական առաքելություններն ընտրությունները ճանաչել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցել են  58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։