480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածը Հայաստանի համար նշանակալի ձեռքբերումներով նշանավորվեց. Սերժ Սարգսյան
16:16
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիները (նախագահության երկու շրջան՝ 1998-2008թթ.) Հայաստանի համար նշանակալի եղան լուրջ ձեռքբերումներով, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մարդուն, ով, նրա խոսքով, այլևս իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայոց պատմության մեջ։

«Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում մեր երկիրը նշանակալից ձեռքբերումներ ունեցավ` ձերքբերումներ, որոնց վրա հիմնվելով է, որ այսօր լուրջ ծրագրեր ենք առաջադրում»,- ասաց Սարգսյանը, չորեքշաբթի՝ ելույթ ունենալով երդման արարողության ժամանակ:

Ըստ նախագահի, անգնահատելի է Ռոբերտ Քոչարյանի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, կայացման ու պաշտպանության գործում: «Ես համոզված եմ, որ սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն նրա վաստակն ու ներդրումը մեր պետականության զարգացման ու ամրապնդման գործում»,- ասաց Սարգսյանը:

Չորեքշաբթի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած  Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ Սերժ Սարգսյանը ստանձնեց  նախագահի պաշտոնը։

Գործող վարչապետ և Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին  կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Եվրոպայի և ԱՊՀ դիտորդական առաքելություններն ընտրությունները ճանաչել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցել են  58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ Սահմանադրության համաձայն, հանրապետության նոր նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։