480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանը մտադիր է անժանապատվորեն իրականացնել Հայաստանի նախագահի պարտականությունները
15:42
09 Ապրիլի 2008

Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է արժանապատվորեն կրել նախագահության պատասխանատվությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջ։

«Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: ... Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սեփական ուխտն ունի»,-ասաց Սարգսյանը չորեքշաբթի երդմնակալության արարողության ժամանակ։

Նրա խոսքերով, «սա մեր բոլորի երդումն է, հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի, հանուն զարգացման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ և բարեկեցիկ Հայաստանի»:

«Աստված թող ինձ ուժ տա, որպեսզի չհիասթափեցնի իմ կոմնակիցներից ոչ մեկին, հաղթահարել բոլոր դժվարությունները և գտնել այն մարդկանց հիմնախնդիրների լուծման դեղատոմսը, ովքեր հիասթափվել են ու հուսահատվել, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն»,-ասաց Սարգսյանը։ Նախագահը հայտարարեց, որ գիտակցում է  իր մեծ պատասխատվությունը և խոստանում է չխուսափել դրանից։

«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որևէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն»,- ասաց Սարգսյանը։ Նախագահը հայտարարեց, որ գիտակցում է իր հսկայական պատասխանատվությունը և խոստանում չխուսափել դրանից։

«Ես այդ պատասխանատվության չափը գիտակցել եմ, երբ մտել եմ Հանրապետական կուսակցություն և հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի ընտրություններում կմասնակցեմ, եթե Հանրապետական կուսակցությունը ընտրություններում ստանա առավելագույն քվեներ: Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա, ու գիտակցելու եմ առաջիկա հինգ տարիներին, յուրաքանչյուր օր»- ասաց Սարգսյանը

Հայաստանի նոր նախագահը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր աջակցում  են իրեն և նրանց, ովքեր ձայն են տվել են իր ծրագրին։

«Ես շնորհակալ եմ այդ վստահության համար: Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել»,- ավելացրեց նա։

Սերժ Սարգսյանը ծնվել է 1954թ. հունիսի30-ին՝ Ստեփանակերտում։ Բանակի ծառայությունից հետո 1971 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան, որն ավարտել է 1979 թվականին։

1979-1988թթ եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական: 1989-1993թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:  1995-1996թթ.՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:  1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար:

1999-2000թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար: 2007թ.ապրիլի 4-ից հունիսի 7-ը` ՀՀ վարչապետ: 2007թ. հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` ղեկավարելով ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը:

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին  կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։  Սերժ Սարգսյանը  ՀՀ  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է,  ինչպես նաև Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Տիգրան Մեծ» շքանշանակիր:--0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: