486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մանկական առողջապահությունն աջակցության կարիք ունի. պրոֆեսոր Ռոշալ
15:05
09 Ապրիլի 2008

Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհի բոլոր երկրներում մանկական առողջապահությունն աջակցության կարիք ունի։

Մանկաբույժ պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի կարծիքով, նման օգնությունը պետք է արտահայտվի մի շարք միջոցառումների ու ծրագրերի շարքով, որոնք ինչպես ֆինանսավորում, այնպես էլ կադրեր են պահանջում։

«Հայաստանում հիանալի բժիշկներ ու մասնագետներ կան, բայց նրանց անհրաժեշտ է օգնել, քանի որ մի բան է՝ ասել «ամենալավ բաները երեխաներին», այլ բան է իսկապես անել այնպես, որ ամենալավ բաները լինեն երեխաներին»,- լրագրողներին ասաց նա չորեքշաբթի Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման ազգային կենտրոն կատարած այցի ժամանակ։

Ռոշալի խոսքերով, օգնությունն ու աջակցությունը կարող է արտահայտվել բնապահպանության, սնվելու, երխաների դաստիարակության հարցերը շոշափող ընդհանուր տարբեր ուղղություններով կազմակերպված միջոցառումներում։

«Ինչ վերաբերում է բժշկական օգնության կազմակերպությանը, սա մինչծննդաբերական փուլում և ծննդաբերության ժամանակ պտղի պահպանման պայքար է,  նորմալ ծննդաբերության համար պայմանների ստեղծում, խնդիրների առաջացման դեպքում օգնության ցուցաբերում»,- ասաց նա։

Ռոշալը նշեց, որ կարևոր է նաև ուշադրություն դարձնել քույրական և բժշկական օգնությանը երեխայի կյանքի առաջին ամիսների ընթացքում, դաստիարակման պայմաններին և երեխայի հանդեպ հոգ տանելուն, ի հայտ եկած հիվանդությունների արդյունավետ բուժմանը, ինչպես նաև ընտանիքում բավականաչափ կյանք ապահովելուն։

«Նախադպրոցական հաստատություններում ու դպրոցներում կրթական գործընթացը պետք է  կառուցված լինի այնպես, որ երեխայի առողջությունը բարելավվի»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այսօր երեխան «դպրոց ընդուվելիս ավելի քիչ հիվանդությունների է ենթարկվում, քան այն ավարտելիս»։

Մանկաբույժ, վիրաբույժ, ԱՀԿ փորձագետ, Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտի մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության  տնօրեն, աղետների և պատերազմենրի ժամանակ երեխաների օգնություն ցուցաբերելու հասարակական բարեգործական միջազգային հիմնադրամի, Աղետների ժամանակ անհետաձգելի օգնության և բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Լեոնիդ Ռոշալը Հայաստանում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված բժիշկների խմբի հետ ստեղծել է շտապ օգնության միջազգային բրիգադ, որը մասնակցում է Ռուսաստանում և արտասահմանում պատերազմների և աղետների արդյունքում տուժած երեխաներին փրկելու գործին։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։