478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նորընտիր նախագահը կշարունակի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միության ամրապնդումը. ռուս փորձագետ
13:56
09 Ապրիլի 2008

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը։

 Նրա կարծիքով, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գերակայության մասին պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարությունները հիմք չունեն։

«Այդ միությանը մասնակցելը Հայաստանին թույլ է տալիս ձեռք բերել ռուսական զինք և զինամթերքը՝ համաշխարհային գներից ցածր։ Բացի դրանից, հայ քաղաքացիները ուսանում են ռուսական ռազմական ակադեմիաներում և ուսումնարաններում, ինչպես նաև մասնակցում են Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին։ Այսինքն ակնհայտ է Հայաստանի բավականին հզոր պաշտպանական ներուժը և հայկական բանակի պատրաստվածության բարձր մակարդակը», - ասել է Միխայիլ Ալեքսանդրովը՝ Страна.Ru-ին տված հարցազրույցի ժամանակ։

Փորձագետի խոսքերով, Հայաստանի հզոր ռազմական զինանոցը և ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի հետ պաշտպանական միության ամրապնդումը՝ գործոններ են, որոնք ետ են պահում Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման փորձերից։

«Ոչ մի ռազմական առավելություն ադրբեջանական կողմը չունի՝ չնայած առավել բարձր բյուջեի։ Ուղղակի խոսքը գնում է զուտ քարոզչական արշավի մասին, որը նպատակ ունի վախեցնել Հայաստանի ներսում պարտվողական շրջանակներին», - ասել է Միխայիլ Ալեքսանդրովը։

Միաժամանակ նա նշել է, որ պետք չէ շուտափույթ առաջխաղացում սպասել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

«Սերժ Սարգսյանը Ադրբեջանի հետ բանակցություններում կոշտ գծի կողմնակից է և նույնիսկ չի բացառում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչման հնարավորությունը։ Սակայն այդ հարցի առնչությամբ երկրի ներսում միասնություն չկա։ Շատ ընտրողներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի մի մասը դառնա։ Ընդունելով այդ պետական գոյացության անկախությունը՝ Հայաստանը կարծեք թե  հեռանում է դրանից», - ասել է քաղաքագետը։

Ալեքսանդրովի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թույլ կտա Երևանին «հեռու մնալ միջազգային քննադատությունից և Ադրբեջանի հետ բանակցությունների պատասխանատվության բեռը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: