478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում հայկական լոբբին կարող է արգելափակել Հայաստանում նոր դեսպանի նշանակումը. դաշնակցություն
19:54
08 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում հայկական լոբբին կարող է արգելափակել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակումը, եթե այդ պաշտոնին հավակնող թեկնածուն ժխտի Հայոց ցեղասպանության փաստը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն  և քաղաքական հարցերով ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006թ. սեպտեմբերից, երբ Ջոն Էվանսը ժամկետից շուտ ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հայկական ԶԼՄ-ների և հանրության կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր բազմաթիվ հայտարարությունների պատճառով։

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս ամերիկյան Կոնգրեսին ներկայացրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, սակայն նրա թեկնածությունը երկու անգամ դադարեցվել է հայկական լոբբիի և նահանգապետ Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։

Դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ Հոգլանդը Կոնգրեսում լսումների ժամանակ չի ցանկացել ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը։

«Հայկական համայնքը» և «Հայ դատի» հանձնաժողովը Հոգլանդի թեկնածության դեմ ելույթ են ունեցել լսումներից հետո, քանի որ մինչև Կոնգրեսում ելույթ ունենալը նա հայկական համայնքի համար անընդունելի կարծիքներ չի հայտնել։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպիսի դիրքորոշումներ է ներկայացնելու նոր դեսպանը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի առջև»,- ասաց Մանոյանը։

Նա ընգծեց, որ ամերիկացի դեսպանը պետք է արտահայտի ԱՄՆ-ի կարծիքը, իսկ այդ երկրի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Վաշինգտոնում խուսափում են օգտագործել «ցեղասպանություն»  բառը, բայց հենց  փաստն ինքնին կասկածի տակ չեն դնում։

«Ապրիլի 24-ին իր ավանդական ելույթների ժամանակ նախագահ Բուշը շատ է խոսել ցեղասպանության մասին՝ առանց հիշատակելու «ցեղասպանություն» բառը։ ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում ցեղասպանության փաստը, իսկ Հոգլանդը դնում էր։ Եթե նոր թեկնածուն նույնպես նման կարծիք հայտնի, ապա նույն խնդիրը կառաջանա»,- ասաց Մանոյանը։

Սպիտակ Տան վարչակազմը մարտի վերջին արդեն ՀՀ կառավարությանը նոթագրություն է ուղարկել՝ հարցում անելով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի՝ Մարիյա Յովանովիչի (Ղրղստանում ԱՄՆ գործող դեսպանը) նշանակման համաձայնության մասին։

Ըստ գործող կանոնակարգի, պաշտոնական Երևանի համաձայնությունը ստանալուց հետո, ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշը թեկնածությունը պաշտոնապես կներկայացնի ԱՄՆ սենատի արտաքին գործերով հանձնաժողովին։ Նոր դեսպանը Հայաստան կժամանի Սենատի հավանությունը ստանալուց անմիջապես հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: