484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը զարմացել է ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևին Սերբիայի ցուցաբերած աջակցությունից
19:47
08 Ապրիլի 2008

Հայաստանին զարմացրել է այն փաստը, որ Սերբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ է քվեարկել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևին, հայտարարել է  Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Մասնավորապես Սերբիան կողմ է քվեարկել բանաձևի ընդունմանը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Երեքշաբթի Հայաստանում Սերբիայի դեսպան Լիլիանա Բաչևիչի հետ հանդիպման ժամանակ, Թորոսյանը հիշատակելով «կոսովյան շարժառիթը», ամեն դեպքում հայտարարեց, որ երկու երկրների միջև եղած ավանդական հարաբերություններն ավելի ճկուն էին, քանի որ Հայաստանը ըմբռնումով էր մոտենում կոսովյան հիմնախնդրին, Սերբիան էլ՝ ղարաբաղյանին։

«Հայաստանը բարձր է գնահատում բարեկամական Սերբիայի հետ պատմական հարաբերությունները և միշտ ջանացել է իրագործելի որոշումներ կայացնել, հատկապես հաշվի առնելով, որ երկու հակամարտությունները՝ կոսովյան և ղարաբաղյան, իրարից տարբերվում են նախապատմությամբ և դրդապատճառով»,- Տիգրան Թորոսյանի խոսքերը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին խորհրդարանի  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրա խոսքերով, բանաձևի բովանդակությունը միակողմանի է, չի արտացոլում իրականությունը, հիմնախնդրի լուծման հնարավորություններ չի ստեղծում և որևէ կապ չունի կոսովյան հիմնախնդրի հետ։

Բաչևիչն իր հերթին նշել է, որ Սերբիան և Հայաստանը ավանդաբար եղել են բարեկամական երկրներ և համագործակցության ու միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն։

Խոսելով ՄԱԿ-ում կայացած քվեարկությունից՝ դեսպանը նշել է, որ «պահն անհարմար էր, և նման իրավիճակներում ափսոսանք առաջացնող միջադեպեր են լինում»։

«Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ այդ միջադեպը չի անդրադառնա մեր միջպետական հարաբերությունների վրա», ասել է Բաչևիչը։

Նա հայկական կողմին շնորհակալություն է հայտնել ըմբռնման համար՝ ավելացնելով, որ իր իրավասությունների շրջանակներում հնարավոր ամեն բան կանի միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: