484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատել է ԿԲ նախագահի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում
19:35
08 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի տեղի ունեցած նիստի ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարամազնովը, կուսակցության Խորհրդի 98 անդամներից  ներկա  90-ը միաձայն հաստատել է ընտրված նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը, այն է՝ Տիգրան Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում։

2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրություններին հաղթած ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։

Պետության ղեկավարը կառավարության հրաժարականն ընդունելու է պաշտոնը ստանձնելու օրը։ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Տիգրան  Սարգսյանը ծնվել է 1960թ. հունվարի 29-ին՝ Կիրովական քաղաքում։ 1978-1980թթ. ուսանել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանավորման և տնտեսության ֆակուլտետում։ 1980-1983թթ. սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում (Ռուսաստան)։ 2005թ.  դեկտեմբերի 2-ին նրան շնորհվել է Երևանի Պետական

Տնտեսագիտական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

1987-1990թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես միջազգային տնտեսական կապերի վարչության պետ։ 1988-1993թթ.՝ Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ։ 1990-1991թթ.՝տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր։

1993-1994թթ. Երևանի պետական համալսարանում դասավանդել է բանկային գործ։ 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1995- 1998թթ. Հասարակական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1995-1998թթ.՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ։ 1998 մարտի 3 –ից՝   ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, 2005 մարտի 2-ից յոթ տարի ժամկետով վերանշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: