485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
2008թ-ին սպասվում է Սերբիայի նախագահի այցը Հայաստան
17:40
08 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի այցը Հայաստան, հնարավոր է, որ տեղի ունենա Սերբիայում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից և այդ երկրում կառավարության ձևավորումից հետո, երեքշաբթի հայտարարել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչևիչը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բաչևիչը, որը Երևան է ժամանել ապրիլի 9-ին նախատեսված ՀՀ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, այդ մասին ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ երեքշաբթի տեղի ունեցած հանդիպմանը։

«Անցած ութ տարիներն էլ հեշտ չեն եղել սերբերի համար` և ներքին խնդիրները, և արտաքին խնդիրները հասարակությունը բաժանել են երկու մասի, 2006 թ. Չեռնոգորիայի անջատումը, նոր Սահմանադրության հանրաքվեն, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները անընդհատ լարման մեջ են պահում երկիրն ու ժողովրդին և այդ պայմաններում երկրի նախագահը ստիպված էր հետաձգել Հայաստան ծրագրված այցը։ Մենք հույս ունենք, որ մայիսին հերթական խորհրդարանական ընտրություններից ու կառավարության կազմավորումից հետո այդ այցը կկայանա»,- ասել է դեսպանը:

Իր հերթին, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գուհունակություն է հայտնել, որ Բաչևիչը, որպես բարեկամ երկրի ու ժողովրդի ներկայացուցիչ, մասնակցելու է մեր երկրի համար կարևոր իրադարձությանը։ Թորոսյանը դեսպանի այցը որակել է իբրև լավ հնարավորություն միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար:

«Ցավոք, նախորդ հանդիպումներից հետո լուրջ քայլեր չեն եղել երկկողմ հարաբերությունների զարգացման առումով։ Հույս ունեմ, որ Սերբիայի նախագահի 2008-ին սպասվելիք այցը կդառնա կարևոր ազդակ միջպետական հարաբերությունների զարգացման ճանապարհին»,- նշել է Թորոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։