484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Կալանավորված հայ ընդդիմադիրների կանայք պահանջում են ազատ արձակել իրենց ամուսիններին
17:37
08 Ապրիլի 2008

Մարտի 1-2-ի անկարգությունների կազմակերպման ու մասնակցության մեղադրանքով կալանավորված հայ ընդդիմադիրների կանանց  խումբը Հայաստանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել իրենց ամուսիններին՝ համարելով, որ նրանց կալանավորել են իրենց քաղաքական հայացքների համար։

Այս պահանջի մասին բարձրաձայնվեց երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էր «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահի տիկին Լիլիթ Միրզոյանը, «Իմպիչմենտ» ընդդմադիր դաշինքի առաջնորդ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և ուրիշ ըննդիմադիր գործիչների կանայք։

ՀՀՇ անդամ, կալանավորված Հովհաննես Ղազարյանի կինը՝ Ծովինար Սամսոնյանը, նշեց, որ կալանավորված որոշ անձանց բնակարանները պարբերաբար խուզարկվում են, ընդ որում՝ առանց որևէ թույլտվություն ներկայացնելու։

Դրա հետ մեկտեղ, կանայք նշեցին, որ իրենց կալանավորված ամուսինները խնդիրներ չունեն կապված փաստաբանների հասանելիության հետ, իսկ կալանքի տակ նրանց պահելու պայմանները դժգոհության տեղիք չեն տալիս։

Կալանավորվածների կանանց թույլ են տվել ամիսը երկու անգամ տեսակցություն ունենալ, ինչպես նաև ամիսը երեք անգամ 15 րոպե շփվել հեռախոսով, շաբաթը մեկ անգամ մթերք հանձնել կալանավորվածներին։

Իր հերթին, Լիլիթ Միրզոյանը հայտարարեց, որ, չնայած պաշտոնական թույլտվությանը, քննչական մարմինները մերժում են նրան թույլատրել տեսակցել ամուսնու հետ։ «Ես Արարատի հետ հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ։ Բացի այդ, նա անգամ չի կարող զանգահարել ինձ։ Միաժամանակ, մերժումը որևէ կերպ չի հիմնավորվում»,- ասաց նա։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։