478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի փրկարար ծառայությունը և ԵԱՀԿ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ համաձայնագիր
14:56
08 Ապրիլի 2008

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն, դեսպան Սերգեյ Կապինոսը և Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը երեքշաբթի ստորագրել են համագործակցության վերաբերյալ համաձայնագիր` ուղղված փրկարար ծառայության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի բարելավմանը։

«Լրատվական կենտրոնը կենսականորեն կարևոր դեր է խաղում արտակարգ դրությունների ժամանակ, քանի որ մարդիկ պետք է իմանան, թե ինչ վտանգ է սպառնում նրանց, ինչ են անում կառավարական մարմինները, ինչպիսի ծրագրեր նրանք ունեն, ինչպես նաև պետք է իմանան, թե ինչպես իրենց դրսևորեն արտակարգ իրավիճակներում», - ասաց Բարսեղյանը՝ փաստաթղթի ստորագրումից հետո։

Նրա խոսքերով, իրական, ամբողջական և ժամանակին տրված տեղեկատվությունը կանխում է խուճապը, քաոսը, պահպանում է մարդկային կյանքերը և նպաստում  բնակչության հետ վստահելի երկխոսությանը։

Կապինոսն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր կառավարության առաջնահերթ պարտականությունը բնական և տեխնոգեն աղետների հետևանքների չեզոքացմանը  հնարավորինս աջակցելն է։ «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, սակայն մենք հուսով ենք, որ ժամանակին համընթաց կառավարությունը կկարողանա ավելի լայն օգնություն ցուցաբերել», - ավելացրեց դեսպանը։

Կապինոսը նշեց, որ Հայաստանը մի տարածաշրջան է, որտեղ անընդհատ տեղի են ունենում փոքր երկրաշարժեր, սակայն այն ենթակա է նաև բնական խոշոր աղետների և «անհրաժեշտ է պատրաստ լինել դրանց»։

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանին՝ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման բնագավառում ծրագրերի իրականացման գործում», - ասաց նա։

2007թ. դեկտեմբերին ԵԱՀԿ-ն իրականացրել էր ՀՓԾ տեղեկատվական կենտրոնի կարիքների գնահատում՝ առանձնացնելով կենտրոնի հետագա ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները։  

ԵԱՀԿ ծրագիրը համալրում է այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ջանքերը և տեղեկատվական կենտրոնի զարգացման 2008-2012 թթ. ռազմավարության մաս է կազմում:

Ծրագրի ֆինանսավորումը իրականացնում է ԵԱՀԿ-ն, 2008 թ.-ի ծրագրի գումարը կկազմի 100 հազ. եվրո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: