486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ տարբերվել է այլ հակամարտությունների նկատմամբ դիրքորոշումներից. փորձագետ
12:59
08 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ տարբերվել է այլ հակամարտությունների նկատմամբ դիրքորոշումներից։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այդ դե-ֆակտո պետության նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ տարբերվել է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի նկատմամբ դիրքորոշումներից։ Մասնավորապես, նախագահին ուղղված՝ Պետդումայի վերջին ուղերձի ընդունման ժամանակ, որը նվիրված էր չճանաչված հանրապետություններին, Ղարաբաղը հիշատակված չէր», - ասել է Մարկեդոնովը՝ «Նովոստի-Գրուզիա» գործակալության կազմակերպած «Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում» օն-լայն համաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով, դրա պատճառն այն էր, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները համարում է ոչ միայն կարևոր, այլև շատ ավելի հաջող, քան ռուս-վրացական փոխհարաբերություններն են, և «այդ պատճառով փորձում է խնայել Բաքվին, հեռու մնալ որևէ կոշտ գնահատականներից, որոնք կարող են վիրավորել ադրբեջանական ղեկավարությանը»։

«Երկրորդ, պաշտոնական Մոսկվան կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը կարելի է լուծել Երևանի միջոցով։ Այս դեպքում ես չեմ ասում՝ ճիշտ է դա, թե ոչ։ Պարզապես նման պատկերացում կա», - ասել է Մարկեդոնովը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Ինչպես կարծում է քաղաքագետը, Մերձդնեստրի նկատմամբ ռուսական դիրքորոշումը ևս կարող է փոխվել, քանի որ Քիշինյովը պատրաստ է և Մոլդովայի չեզոքությանը և Դնեստրի ձախ ափին ռուսական սեփականության ճանաչմանը։

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա կարծում եմ, որ Մոսկվան կսահմանափակվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի փաստացի սատարումով՝ առանց այդ կազմավորումների ֆորմալ իրավաբանական ճանաչման», - նշել է ռուս քաղաքագետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։