477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ունի փայլուն ապագա, իսկ ընտրված նախագահը՝ երկիրն արդյունավետորեն կառավարելու բոլոր հնարավորությունները. Քոչարյան
18:35
07 Ապրիլի 2008

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ երկիրը փայլուն ապագա ունի, իսկ ընտրված նախագահ Սերժ Սարգսայանը՝ երկիրն արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորությունները։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից, այս մասին Քոչարյանն ասաց պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների,  Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ ունեցած հրաժեշտի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ՝ Քոչարյանն ասել է, որ առանց կայացած նման ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացվածության մասին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, պետության կայացման գործում նրանց անձնական ներդրման համար։

«Դուք ղեկավարում եք կառույցներ, որոնք պատասխանատու են երկրի ու ժողովրդի անվտանգության, կարգուկանոնի, պետության միջազգային հեղինակության համար, և համոզմունքով կարելի է ասել, որ այդ տեսանկյունից  ձեզ վրա դրված խնդիրները հիմնականում լուծված են, թեև կատարելագործման համար երբեք  սահման չկա, և բոլորս գիտակցում ենք նաև, որ անելիքներ դեռևս շատ կան»,- ասաց նա։

Նախագահը ցանկություն է հայտնել, որ նրանք իրենց հետագա աշխատանքում ունենան ավելի լավ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ամրապնդելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ նեքին հզոր մոտիվացիա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: