478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել մինչև տարեվերջ. դեսպանատուն
18:13
07 Ապրիլի 2008

Հայաստանում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել մինչև տարեվերջ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։

«Սպիտակ տունը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու է առաջարկել Մարիա Յովանովիչին, և մենք ցանկանում ենք, որ նշանակման գործընթացը որքան հնարավոր է արագ ընթանա։ Հուսով ենք, որ մինչև տարեվերջ դեսպանն անպայման կնշանակվի»,-ասաց նա։

Մարտի վերջին Սպիտակ տունը՝ որպես Հայաստանում իր ներկայացուցիչ, ներկայացրել է Ղրղզստանի գործող դեսպան Մարիա Յովանովիչի թեկնածությունը։

Սպիտակ տան աշխատակազմն արդեն Հայաստանի կառավարությանը նոտա է հղել՝ նոր դեսպանի նշանակման համաձայնության հայցով։

Գործող կարգի համաձայն, պաշտոնական Երևանի կողմից համաձայնություն ստանալուց հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողով։ Նոր  դեսպանը կժամանի Երևան՝ Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ից սեպտեմբերից՝ Ջոն Էվանսի դիվանագիտական  առաքելության վաղաժամ ավարտից հետո։

Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, դեսպանի ետկանչման պատճառը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչած  հայտարարություններն էին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։